Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք․ Ռիա նովոստի
Անցած օրվա ընթացքում Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի երկու նոր դեպք, վերականգնվել է 28 հիվանդ, մահվան դեպքեր չեն գրանցվել, հայտնում է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։
Պարզվում է, որ երկու նոր դեպքերից մեկը ներմուծված է, որը հայտնաբերվել է Շանհայում, մյուսը՝ տեղական, որը գրանցվել է Շանսի նահանգում: Ընդհանուր առմամբ՝ Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ներմուծված 1672 դեպք, որից 451 մարդ դեռ հիվանդ է, 6-ը ծանր վիճակում է, վերականգնվել է 1221 հիվանդ։ Մահվան ելքով դեպքեր չկան։