Գուրգեն Խաչատրյանը կալանավորվեց
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, քիչ առաջ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու որոշում կայացրեց։
Այս մասին այսօր՝ մայիսի3-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նշենք, որ մի քանի անգամ ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել Խաչատրյանների գրասենյակներում, բնակարաններում, ինչպես նաև երեկ ԱԱԾ են կանչվել Գուրգեն Խաչատրյանի կինն ու մայրը։
Հիշեցնենք, որ Խաչատրյանների փաստաբանական թիմը հայտարարել էր, որ Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքը լրացվել է՝ փողերի լվացման և կաշառք ստանալուն օժանդակելու համար։