«Բավարիան» կգլխավորի «Ասվելի» գլխավոր մարզիչ Միտրովիչը․ Eurohoops
«Ասվել» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ Զվեզդան Միտրովիչը կգլխավորի գերմանական «Բավարիան»։ Ֆրանսիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչը կլինի Ֆրեդերիկ Ֆոտուն, ով պաշտոնապես լքեց իր նախորդ «Մետրոպոլիտեն 92» ակումբը։ Նշվում է, որ չեռնոգորացի մարզիչ Միտրովիչի գործող պայմանագիրը «Ասվելի» հետ հաշվարկվել է մինչև 2021 թվականը: Այս պահին կողմերը քննարկում են դադարեցման պայմանները: Եվրալիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ասվելը» զբաղեցնում է 15-րդ տեղը, «Բավարիան»՝ 17-րդը: «Բավարիայի» նախորդ գլխավոր մարզիչը սերբ Օլիվեր Կոստիչն էր: