Սարսափազդու պիթոնի հետ աղջնակի խաղը հայտնվել Է համացանցում (Տեսանյութ)
Ինդոնեզիայում երեք տարեկան աղջիկը մաքրել Է սարսափազդու պիթոնի ատամները: Դրա մասին տեսահոլովակը հրապարակել Է Daily Mail հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տեսանյութում ցուցադրված Է, թե Մահարանի անունով աղջիկը ինչպես Է մի ձեռքով բռնում վագրապիթոնի դունչը, իսկ մյուսով՝ նրա ատամները մաքրում բամբակապատ փայտիկով:
Սողունը հնազանդորեն ենթարկվում Է: Ինդոնեզացի աղջիկը պատմել Է, որ բնության նկատմամբ սերը հայրն Է իրեն ներշնչել, որը բուժում Է Էկզոտիկ կենդանիների:
«Սկզբնական շրջանում, երբ նա խաղում Էր վայրի գազանների հետ, ես հետեւում Էի նրան եւ հուշում, թե ինչպես Է հարկավոր վարվել,-ասում Է հայրը:-Բայց այժմ նա ինքն Է գլուխ հանում:
Նա գիտի, թե ինչ կարելի Է անել, իսկ ինչն Է կտրականապես արգելված:
Գազանները նրան հնազանդվում են»:
Ապրիլի սկզբին հայտնվել Էր մի տեսանյութ, որտեղ Մահարանին մաքրում Է կոկորդիլոսի ատամները: Հոլովակում նա ոչ մեծ սողունի հետ նստել Էր վաննայի մեջ, բռնել սողունի մռութը եւ մաքրում Էր նրա ատամները: Կենդանին չԷր շարժվում եւ տոկունորեն ենթակվում Էր հիգիենիկ միջամտությանը: