Այսօր՝ 20 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ՀՀ այս իշխանությունների մոտ բացակայում է ԼՂ հինախնդրի լուծման ռազմավարությունը. Կիրո Մանոյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովի հայտարարությունները հաստատում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ քննարկումներ եղել են, դրանց շուրջ պարզապես համաձայնություն չի եղել: Նա Tert.am-ի հետ զրույցում դժվարացավ ասել, թե ինչու մինչ այժմ չէին խոստովանում, որ բանակցություններ եղել են:

«Այն, որ վարչապետը հայտարարեց, որ 2018-ի մայիսից Ղարաբաղի մասին ելույթներում մի նախադասության, ստորակետի փոփոխության կարիք չի զգացել, խնդիր է, որովհետև այդ բոլոր ասածները եթե հավաքենք, հակասական հայտարարությունններ կստացվեն: Իսկ դա ցույց է տալիս, որ այսօրվա իշխանությունները ղարաբաղան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հստակ ռազմավարություն չունեն»,- ասաց նա:

Նա հիշատակեց նախորդ տարի Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի գծած «կարմիր գծերը»:

«Բայց այնտեղ գլխավոր բացթողումն այն է, որ անտեսվում է այն փաստը, որ Արցախի ժողովուրդն իր կամքն արտահայտել է՝ սկսած 1991 թ․հանրաքվեից, մինչև 2006-ի և 2017-ի հանրաքվեն: Խոսվում է ապագայում կայանալիք կամարտահայտությամբ հիմնախնդրի լուծման մասին, բայց իրականությունն այն է, որ այդ կամարտահայտությունը տարբեր առիթներով եղել է արդեն»,- ասաց նա:
Ըստ Կիրո Մանոյանի՝ հիմա անհրաժեշտ է նախաձեռնել քայլեր, որոնք կնպաստեն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը:

«Այդ քայլերից առաջինը հենց Արցախի և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության պայմանագրի ստորագրումն է, որը ոչ թե պետք է նոր պարտավորություններ դնի Հայաստանի Հանրապետության վրա, այլ իրավական հիմնավորում տա իր արածին: Միջազգային հանրությունը հիմա չի ընկալում, թե ինչու է Հայաստանը նման բան անում: Իսկ Ադրբեջանն օգտագործում է նման իրավական հիմքի բացակայությունը՝ ասելով, որ «Դուք ասում եք, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին, բայց ձեր զինված ուժերն են շփման գծում, եկել, գրավել եք, ես էլ գրավողի հետ եմ խոսում: Իսկ միջազգային համայնքի դեպքում՝ ամեն անգամ կարիք չի լինի, որ վարչապետը ասի, որ ինքը բանակցություններում այս բաների մասին կարող է խոսել, իսկ Ղարաբաղի իշխանություններն էլ անպայման պետք է մասնակցեն, իրենց տեսակետը հայտնեն: Այդ բոլորը պետք է այդ համաձայնագրում լինի: Հայաստանի վարչապետը, արտգործնախարարը հայտարարում են, որ Հայատսանն Արցախի անտանգության երաշխավորն է, բայց այդ մասին հավաստող իրավական հիմքը չկա»,- ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությանը, թե «թող մեզ ոչ ոք չասի՝ ինչ բանակցենք, ինչ պետք է, բանակցում ենք», ՀՅԴ գործիչը նշեց.

«Դա քաղաքական սխալ էր, որովհետև Ազգային ժողովում բոլոր նստածները ստացել են ժողովրդի քվեն: Բոլորի առջև են իրենք պատասխանատու, չի կարելի ասել, որ մենք Արցախի մասին խոսել ենք, բայց դուք մի ասեք, թե մենք ինչպես բանակցենք: Այս հայտարարությունն էլ հակասություն ունի նախկինում արած իր հայտարարությունների հետ: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մեջ հակասությունները շատ են»,- ասաց նա:

Կիրո Մանոյանը նաև նշեց, որ Արցախի հիմնախնդրի բանակցությունների վերաբերյալ իրավունք ունեն հարցեր տալու բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերը: «Մենք բոլորս ժողովրդի մաս ենք կազում, և եթե կա տեսակետ, պետք է բարձրաձայնվի»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե բանակցություններում լինի առաջարկ, որը հարկ կհամարեն քննարկել, կբերեն Ազգային ժողով և կդնեն քվեարկության, արդյոք դա մտախություն չի առաջացնում, որ խորհրդարանական մեծամասնությունը կկարողանա անցկացնել կարգավորման տարբերակը, որը կընտրի իրենց ուժի ղեկավար վարչապետ Փաշինյանը և արդյոք դա չի նշանակում, որ վարչապետը նաև հետ է կանգնել Արցախի հարցը համաժողովրդական հանրաքվեով որոշելու գաղափարից, Կիրո Մանոյանը պատասխանեց.

«Կա նման մեկնաբանության տեղ, որ կարող են հետ կանգնել համաժողովրդական հանրաքվեի մտքից, բայց կարող է և դա չլինել: Մենք դեռ շատ հեռու ենք այդ պահից: Բայց դա չի էլ նշանակում, որ մենք պետք է հանգիստ քնենք: Մենք պետք է մեր մտահոգությունները ցանկացած իշխանության ժամանակ բարձրաձայնենք: Բայց այսօր ավելի մտահոգիչ է այն, որ վարչապետն ասում է՝ հարցեր մի տվեք բանակցություններից»,- ասաց նա:

Կիրո Մանոյանը նորից շեշտեց, որ այս իրավիճակում ավելի ընդգծված է նկատվում, որ ՀՀ այս իշխանությունների մոտ բացակայում է հինախնդրի լուծման ռազմավարությունը:

«Հայտնվել են մի տեղ, որ մերժելով առաջարկները՝ իրենք ինչ-որ բանաձևով գտել են, որ այստեղ խնդիրը Արցախի ժողովրդի անվտանգության և Արցախի կարգավիճակն են, բայց դա նույնիսկ մատուցելու ռազմավարությունը չկա, որ դիմացինները համաձայնեն դրա հետ: Չեմ ասում, որ դա շատ հեշտ գործ է լինելու: Անհրաժեշտ է, այսքան դժվարությունները հաշվի առնելով՝ նաև գնալ մյուս քայլին՝ նախաձեռնել Արցախի միջազգային ճանաչման գործընթացը և այդպես սկսել դիվանագիտական ճնշումը Ադրբեջանի վրա: Դա, իհարկե, հարուցելու է միջնորդների դժգոհությունը, բայց քանի դեռ շատ չի նվազել այս իշխանությունների ժողովրդականությունը, այս իշխանություններն ունեն այդ հնարավորությունը՝ հիմնվելով այդ ժողովրդականության վրա՝ հանդուգն քայլեր անել»,- ասաց նա:

Սիմոնյանը Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ քննարկել է երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր ՌԴ ՊՆ-ն հաստատել է. Ուկրաինան ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ տարածքին «Ռուսաստան-Հայաստան» հասարակական երկրորդ ֆորումին ընդառաջ հանդիպեցի հայ և ռուս երիտասարդների հետ․ Մհեր Ավետիսյանը Որ դեպքերում է ՌԴ-ն իրավասու միջուկային զենք կիրառել. Պուտինը ստորագրել է երկրի նոր միջուկային դոկտրինը Երևանի բնակիչները, որոնց 100-ամյակը կլրանա, քաղաքապետարանից 1 միլիոն դրամ կստանան ««Վիշապ»-ի նոր հավաքածուն մեր կայքում է»․ Սիրուշոն ներկայացնում է «Պրեգոմեշ»-ի նոր հավաքածուն (տեսանյութ) Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ Փաշինյանն իր շրջապատին զոհում է՝ իշխանությունը պահելու համար. Ավետիք Չալաբյան Բացահայտվել է 10կգ թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք․ կալանավորվել է 2 անձ (տեսանյութ) «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան Պուտինը կայցելի Հնդկաստան. Պեսկով Այսօր Գագիկ Ծառուկյանի մայրիկի` Ռոզա Ծառուկյանի տարեդարձն է «Միլանը» չի ծրագրում ուժեղացնել կազմը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ. Իբրահիմովիչ ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է Ի՞նչ պաշտոնում է նշանակվելու ներքին գործերի նախկին նախարարը Ucom-ի 5G ցանցը գործարկվել է 11 նոր քաղաքներում Առողջապահության նախարարությունը նոր ղեկավար կունենա Անդրանիկ Քոչարյանն իրեն հաղթող է զգում Թրամփը Փաշինյանին զգուշացրել է Իրանի հարցով Հայաստանի և Հայ ժողովրդի բնական ու անփոխարինելի դաշնակիցները ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը և Հայոց Ազգային Բանակն են․ Խաչիկ Ասրյան «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար 60 % արդյունավետությամբ արևային մարտկոց. աշխարհում առաջին անգամ հայտնագործվել է հզոր ֆոտոբջիջ Առողջապահական ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլոր բնակավայրերում. ծրագրի աջակիցներից է նաև` ԶՊՄԿ ընկերությունը Պատրաստվեք. շրջանառության հարկը հունվարի 1-ից բարձրանում է 100 տոկոսով Ազգային պետություն` չի նշանակում նացիզմ, ֆաշիզմ․ «Հայաքվե» Խոսենք փաստերով. ինչո՞ւ են առաջ տանում «Պատմական Հայաստանի» թեման․ Մենուա Սողոմոնյան Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ» «Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կողմից և արհամարհական ոճով կվռնդվեն պաշտոնից»․ «Փաստ» Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ» Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին․ «Փաստ» Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ» Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ» Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ» Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ» Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank ՌԴ-ն բալիստիկ հրթիռով հարվածել է Օդեսային. կա 8 զոհ, 39 վիրավոր Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան Փարաքարի ՔՊ–ական համայնքապետը հրաժարական է ներկայացրել Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք Չալաբյան