Աֆղանստանում ահաբեկիչները կրակահերթ են արձակել ծննդատանը. կա 14 զոհ
Քաբուլի արևմտյան հատվածում զինյալները հարձակվել են ծննդատան վրա և գնդակահարել մոտ 14 մարդու՝ այդ թվում մայրերին և երեխաներին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ նախ ծննդատանը պայթյուն է եղել, որից հետո ներս են թափանցել ահաբեկիչները և կրակահերթ արձակել: Հայտնի է, որ հարձակման արդյուքնում սպանվել է 14 մարդ՝ այդ թվում 2 նորածին: Եվս 15 մարդ վիրավորվել է:
Երկրի ՆԳՆ-ի փոխանցմամբ ՝ մահապարտ ահաբեկիչները կրել են զինվորական համազգեստ, նրանք բոլորը վերացված են: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հրամայել է, որ ուժայիններն անցնեն հարձակողական գործողությունների՝ ընդդեմ «Թալիբան» շարժման ահաբեկիչների: