Ողբերգական դեպք․ զինված խումբը ներխուժել է ծննդատուն․ Կան զոհեր l
Սարսափելի դեպք է տեղի ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում. ոստիկանական համազգեստով 3 զինված անձինք մուտք են գործել ծննդատան տարածք, որտեղ նռնակներ են նետել և կրակ բացել շենքի ներսում, ինչի հետևանքով սպանվել է 2 նորածին երեխա և 12 մայր ու բուժքույր: Այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը: Եվս 15 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Հարձակումը կատարած անձինք գնդակահարվել են: Ենթադրվում է, որ հարձակման ետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, որն Աֆղանստանի մայրաքաղաքում մի շարք հարձակումներ էր կատարել նաև մայիսի 11-ին: Նրանք դեռևս պատասխանատվություն չեն ստանձնել տեղի ունեցածի համար: «Թալիբան» ծայրահեղական շարժումը հերքել է իր մասնակցությունը տեղի ունեցածին: Խոսելով այս հարձակման մասին՝ Աֆղանստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Թարեք Արիանն ասել է, որ ավելի քան 100 կին և նորածին է տարհանվել ծննդատնից: Դեռևս պարզ չէ, թե ինչու է հենց ծննդատունը դարձել հարձակման թիրախ, Արիանը տեղի ունեցածն անվանել է «գործողություն մարդկության դեմ և ռազմական հանցագործություն»:
Շարունակությունն՝ այստեղ