«Մարտեր առանց կանոնների, մաս 2». Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը հրապարակել է իր «Մարտեր առանց կանոնների» անվանումը կրող հոդվածաշարի երկրորդ մասը.
Նախորդ մասում արդեն անդրադարձել էինք ս․թ․ մայիսի 8-ին ՀՀ Աժ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպին, որի ընթացքում «ընդիմադիր» խմբակցության ղեկավարը բոլորիս աչքի արջև ենթարկվեց ծեծի մի խումբ «իշխանական» պատգամավորների կողմից, ինչպես նաև նրա նկատմամբ հնչեցին սպանության սպառնալիքներ։
Դեպքից հետո ամբողջ գիտակից հասարակությունը, այդ թվում նաև մենք, սրտատրոփ հետևում էինք պաշտոնական լրահոսին, փորձելով հասկանալ, թե ի վերջո պատգամավորին ծեծի ենթարկելու, նրան սպանության սպառնալիքներ տալու համար ինչ-որ մեկը, բացի վարչապետի կողմից խրատվելուց, քրեական օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկվելու է, թե հետայսու ՀՀ-ում ստեղծվել է մի իրավիճակ, որի պայմաններում պատգամավորի գործունեությունից դժգոհ մնացած հանրությունը (որն ի դեպ արդեն կազմում է բավականին ստվար զանգված) կարող է «Լինչի դատաստան» տեսնել ազգի ընտրյալների նկատմամբ։
Շարունակությունը՝ տեսանյութում: