Բելառուսում COVID-19-ից բուժվելուց հետո հիվանդանոցներից դուրս է գրվել 9 932 պացիենտ
Բելառուսում մայիսի 17-ի դրությամբ COVID-19-ից բուժվելուց հետո հիվանդանոցներից դուրս է գրվել 9 932 պացիենտ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել են Բելառուսի առողջապահության նախարարությունից։
Գրանցվել է 29 650 մարդ, որոնց COVID-19-ի թեստը դրական արդյունք է ցույց տվել։ Ընդհանուր առմամբ, անցկացվել է 350 515 թեստ։
Բելառուսում վարակի տարածման սկզբից ի վեր մահացել է 165 պացիենտ, որոնք Կորոնավիրուսային վարակի հետ ունեցել են մի շարք քրոնիկական հիվանդություններ։