Այսօր՝ 20 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կառավարությունը շարունակում է նեղ քաղաքական նպատակներ հետապնդել՝ անտեսելով ահագնացող մարտահրավերները. ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ներկայացրել է իրենց գնահատականը կորոնավիրուսի համավարակին հակազդելու` Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը, վերլուծելով կորոնավիրուսի հակազդման շրջանակներում ՀՀ կառավարության գործողությունները արձանագրում է.

1. Հակառակ 2019թ. դեկտեմբերին նոր կորոնավիրուսի մասին Չինաստանի պաշտոնական հայտարարությանը, իսկ այնուհետեւ բազմաթիվ պետությունների եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից վարակի վտանգավորության մասին ահազանգերին՝ ՀՀ Կառավարությունն ի սկզբանե անլուրջ մոտեցում ցուցաբերեց վարակի նկատմամբ:

2. Իրավիճակին արագ արձագանքելու, համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու եւ վարակի հետագա տարածումը կանխելու փոխարեն, քաղաքական իշխանությունը, հաշվի չառնելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգելու բազմաթիվ կոչերը, ակտիվորեն շարունակեց քարոզարշավը եւ կազմակերպեց բազմամարդ հավաքներ՝ նույնիսկ այն ժամանակ, երբ պաշտոնապես հայտարարվել  էր Հայաստանում կորոնավիրուսի վարակի առաջին դեպքի մասին: Բացի այդ, արձանագրված վարակի առաջին դեպքից հետո իշխանությունները հաղորդակցության սահմանափակումներ գործադրեցին միայն Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, մինչդեռ վարակման բարձր ցուցանիշ ունեցող մի շարք երկրների հետ շարունակվում էր օդային առօրյա հաղորդակցությունը:

3. Որպես հետեւանք` մարտի 12-ին գրանցվեց վարակի առաջին օջախը: Սակայն հանրահավաքներն ու քարոզարշավը դադարեցվեցին եւ կանխարգելման աշխատանքներ սկսվեցին միայն մարտի 13-ին կայացած հանրահավաքներից մեկից հետո, երբ հայտնի դարձավ, որ հանրահավաքի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Քաղաքական իշխանության վարքագիծն իր բացասական հետեւանքներն ունեցավ համավարակով պայմանավորված վտանգներն ու բարդությունները չեզոքացնելու հետագա ամբողջ գործընթացի վրա:

4. Հրատապ միջոցառումների ձեռնարկման հիմնավորմամբ Կառավարությունը մարտի 16-ին հայտարարեց արտակարգ դրություն, ստեղծեց պարետատուն: ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը, անհատ քաղաքական գործիչներ, մասնագետներ, հանրային տարբեր խմբեր հանդես եկան իրավիճակի հակաճգնաժամային կառավարման վերաբերյալ կոչերով եւ ծրագրային առաջարկություններով (որոնցից շատերը շարունակում են արդիական մնալ նաեւ այսօր), սակայն իշխանությունները դրանք քննարկման առարկա չդարձրեցին: Ներկայացված առաջարկներից շատերը կառավարությունը եւ պարետատունը գործադրեցին հատվածաբար` ամբողջականությունից կտրված, հաճախ նաեւ ժամկետների անտեսմամբ:

5. Առանց համավարակին դիմակայելու հստակ ռազմավարության՝ հայտարարված արտակարգ դրությունը համապատասխան լրջությամբ չընկալվեց ո՛չ հասարակության եւ ո՛չ էլ արտակարգ դրության սահմանափակումները գործադրող պետական մարմինների կողմից՝ կարճ ժամանակամիջոցում վերածվելով անարդյունավետ գործողությունների:

6. Իշխանության գործունեությունը հաճախ անտրամաբանական էր, զուրկ խնդիրների իրական լուծումների փնտրտուքի ճիգից, թելադրված հետագայում անգործության մեջ չմեղադրվելու մտայնությամբ՝ ուղեկցվելով պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների շփոթ առաջացնող, իսկ հաճախ նաեւ անօրինական գործողություններով:

7. Օգտվելով ստեղծված վիճակից` կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովը վավերացրեց խնդրահարույց, խորհրդարանական երկրին անհարիր որոշումներ, որոնք միտված էին քաղաքական խնդիրների լուծմանը եւ/կամ նախկինում թույլ տրված անօրինականությունները օրինականացնելու շահադրությամբ: Համավարակին դիմակայելու միջոցառումների շրջանակում կատարվեցին փոփոխություններ «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքում, որը բացարձակապես անարդյունավետ էր հայտարարված նպատակի առումով եւ ակնհայտորեն խախտում էր մարդկանց անհատական տվյալների եւ անձնական կյանքի անձեռնմխելիության սահմանադրական նորմերը։ Այս եւ այլ գործողություններով, քաղաքական իշխանությունը իրականացրեց քաղաքական խնդիրների լուծման փորձեր՝ ձեւականորեն օգտագործելով իրավական տարբեր գործիքներ, որոնք պիտանի չեն համավարակի բացասական ազդեցությունների հակազդման տեսանկյունից:

8. Մի կողմից արտակարգ դրության հստակ ռազմավարության բացակայությունը, մյուս կողմից հնչեցված հակաճգնաժամային կառավարման առաջարկությունների անտեսումն ու ինքնահավան անփորձությամբ համավարակի դեմ պայքարի քաղաքական իշխանության վարքագիծը իմաստազրկեցին նաեւ արտակարգ դրության իրավական ռեժիմի էությունը: Փաստորեն, այն գործողությունները, որոնք քիչ թե շատ պարունակում էին հանրային առողջության պահպանման տարրեր (այդ թվում՝ սանիտարահամաճարակային կանոնները եւ դրանով պայմանավորված բնակչության տեղաշարժի ու կուտակումների առանձին սահմանափակումները), կարող էին իրականացվել նաեւ առանց արտակարգ դրություն հայտարարելու, որի համար անհրաժեշտ էր բարելավել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության օրենսդրությունը եւ ձեռնարկել սահմանադրությամբ ընձեռված հնարավորությունները: Մինչդեռ արտակարգ դրության իրավական ռեժիմի՝ որպես ծայրահեղ միջոցի գործադրումը ենթադրում է միջոցառումների այնպիսի կոշտ համալիր, որի գործողությունը պայմանավորված է բացառապես սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը հնարավորինս արագ չեզոքացնելու հրամայականով: Այլ խոսքով` երկրում արդեն իսկ 60 օր տեւած եւ եւս 30 օրով երկարացված արտակարգ դրությունը ոչ միայն չի ծառայել (չի ծառայում) իր նպատակին, այլեւ դրանով նախատեսված եւ պարբերաբար վերանայվող միջոցառումներն անլրջացնում են այս հատուկ  ինստիտուտը, խախտում քաղաքացիների եւ իրավաբանական անձանց մի շարք իրավունքներ՝ առանց էականորեն նպաստելու կորոնավիրուսի համավարակի բացասական դրսեւորումները չեզոքացնելու գործին (պատահական չէ, որ միլիոն բնակչի հաշվով, Հայաստանը տարածաշրջանում գտնվում է համավարակի դիմագրավման առումով վատագույն արդյունքներ ունեցող երկրների շարքում):  

9. Կառավարությունը անկարող գտնվեց տնտեսական անկումը մեղմացնող եւ սոցիալական խնդիրները լուծող հավասարակշիռ քաղաքականություն վարելու հարցում նույնպես: Արդյունքում` ցավալիորեն սպասվում է երկրի տնտեսության խորը անկում եւ սոցիալական վիճակի վատթարացում:

10. Տնտեսությանը հասցված վնասները մեղմելու համար ձեռնարկված միջոցառումները արդյունավետ չէին (չեն), հաճախ՝ սխալ: Սոցիալական աջակցության ծրագրերը, չնայած ներկայացվող շահառուների ականջահաճո թվերին, չներառեցին իրական կարիքավորների ողջ շրջանակը: Հակաճգնաժամային սոցիալ-տնտեսական անարդյունավետ քաղաքականության դեպքերից են՝

ա) Հայտարարված կարանտինի պայմաններում տնտեսության (բացառությամբ գյուղատնտեսության)  ակտիվության խթանման անտրամաբանական ծրագրերը, իսկ գյուղատնտեսության պարագայում՝  գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողներին ոչ ուղղակի (բանկերի միջոցով) աջակցության անպիտան գործիքները: Անորոշություն է տիրում երկրի պարենային անվտանգության եւ ռազմավարական նշանակության պետական պահուստի համալրման հարցում:

բ) Բիզնեսին աջակցելու փոխարեն բանկերին ֆինանսավորելը։ Փաստորեն, կառավարությունը խուսափեց վերցնել տնտեսական ծրագրի իրականացման պատասխանատվությունը (ռիսկերը), որի պատճառով բիզնեսի աջակցության ծրագրերը հիմնականում սահմանափակվեցին վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ։

գ) Առանց բյուջետային ծախսերի վերանայման եւ գրավոր պատշաճ հիմնավորման՝ շուրջ 300 մլն ԱՄՆ դոլարով պետական պարտքի ավելացման կառավարության որոշումը։

դ) Կառավարության եւ Կենտրոնական բանկի հարկաբյուջետային եւ դրամավարկային ոչ ներդաշնակ, հաճախ նաեւ հակասական քաղաքականությունները, որոնց արդյունքում քաղաքացիներն ու տնտեսավարող սուբյեկտները չեն կարողանում ժամանակին կատարել իրենց վարկային պարտավորությունները: Առհասարակ Կառավարությունը ճիշտ եւ ժամանակին ազդակներ չի փոխանցում հանրությանը եւ գործարար համայնքին, որոնք սոցիալ-տնտեսական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության կարիք ունեն։ Այս դժվար օրերին վարչապետի պոպուլիստական հայտարարություններն ավելի շատ ուղղված էին իր եւ քաղաքական իշխանության վարկանիշի անկումը կասեցնելուն, քան սկսված եւ ահանգնացող սոցիալ-տնտեսական ճգնաժամին:

ե) Հակաճգնաժամային փաթեթների կիսատությունն ու ցածր հասցեականությունը, որոնց հետեւանքով, ըստ էության, փոշիացվեց շուրջ 120 մլն ԱՄՆ դոլար։ Բացի այդ` առ այսօր հայտնի չէ, թե կառավարությունն ի՞նչ ուղղություններով է օգտագործելու միջազգային կազմակերպություններից եւ պետություններից ստացած (խոստացված) շուրջ 150 մլն ԱՄՆ դոլար օգնությունը։

զ) Հանրային միջոցների հախուռն եւ չհիմնավորված ծախսումները եւ խնայողության ռեժիմի հայեցակարգի բացակայությունը:

Հանրագումարում. Մի կողմից առկա է ֆինանսական միջոցների փոշիացում, մյուս կողմից շատ կարիքավորներ պետության կողմից չստացան անհրաժեշտ եւ կենսական օժանդակությունը:

11. Ստեղծված անհամարժեք վիճակից քաղաքացիները ելքը գտան` զանգվածաբար խախտելով արտակարգ դրությամբ թելադրված սահմանափակումները: Վարվող քաղաքականության նկատմամբ քաղաքացիների արդարացի դժգոհություններից խուսափելու նպատակով իշխանությունը հանեց արտակարգ դրությամբ պայմանավորված գրեթե բոլոր սահմանափակումները՝ համավարակի կանխման հիմնական պատասխանատու հայտարարելով անհատ քաղաքացուն: Փաստորեն, մայիսի 4-ից արտակարգ դրության ռեժիմի թուլացման մասին որոշումը, ըստ էության, իշխանությունների կողմից համավարակի տարածումը կառավարելու անկարողության խոստովանություն է, ինչը, առանց արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենսդրական փոփոխությունների, չափազանց վտանգավոր որոշում է եւ հանգեցնելու է ծանրագույն հետեւանքների:

12. Կառավարության անկարողությունը դրսեւորվեց նաեւ դժվար պահերին հայությանը հատուկ բարեգործական ու բարեսիրական տարբեր նախաձեռնություններով հանդես գալու աշխատաքները համակարգելու հարցերում: Այդպիսի աջակցությունը ցուցաբերվեց ինչպես երկրի ներսում, այնպես էլ աշխարհասփյուռ հայության կողմից: Ավելին, չնայած քաղաքական իշխանության կողմից հայկական սփյուռքում էական դերակատարություն ունեցող կազմակերպությունների եւ անհատների վերաբերյալ անհամարժեք գնահատականներին, աշխարհասփյուռ հայության տարբեր գաղթօջախներից ինքնակամ նախաձեռնվեցին երկրի ներսում համավարակի դիմագրավման խնդիրների լուծմանն ուղղված օժանդակություններ, այդ թվում՝ ՀՅԴ Բյուրոյի կոչով Դաշնակցության տարբեր Կենտրոնական կոմիտեներ եւ ենթակա կազմակերպություններ կազմակերպեցին եւ Հայաստան ուղարկեցին բժշկական ու անհատական պաշտպանության պարագաներ, սոցիալական խոցելի խմբերին ցուցաբերվեց պարենամթերքով աջակցություն, կատարվեցին դրամական փոխանցումներ կորոնավիրուսի ազդեցության դեմ պայքարի նպատակով բացված գանձապետական հաշվին եւ այլն:

Ամփոփելով եզրակացնում ենք, որ

1. Համավարակի տարածման ամբողջ ընթացքում իշխանությունը եղել է քաղաքականապես անպատասխանատու, մասնագիտական առումով անկարող:

2. Ցուցաբերելով հակաճգնաժամային կառավարման բացարձակ անկարողություն` կառավարությունը շարունակում է նեղ քաղաքական նպատակներ հետապնդող իր վարքագիծը՝ անտեսելով երկրի ներքին եւ արտագին ահագնացող մարտահրավերները:

3. Անտրամաբանական եւ անընդունելի է արտակարգ դրության իրավական ռեժիմի` հերթական անգամ երկարացումը, երբ համավարակի դեմ պայքարում իրականացված գործողությունները եւ արձանագրված արդյունքները համահունչ չեն արտակարգ դրություն հայտարարելու նպատակադրումներին: Ավելին` ձեռնարկվող գործողությունները, որոնք ներկա փուլում, ըստ էության, համավարակի դեմ պայքարի միջոցառումներ են, կարող են իրականացվել առանց երկրում արտակարգ դրություն հայտարարելու՝ արտակարգ իրավիճակների օրենսդրությունը բարեփոխելու եւ օրինականության սկզբունքով գործադրելու միջոցով: Արտակարգ դրության իրավական ռեժիմը գործող կառավարությունն առավելապես օգտագործում է քաղաքական նպատակներով: Հետեւաբար, այս ձախողված քաղաքականության ողջ պատասխանատվությունը կրում է օրվա քաղաքական իշխանությունը:

4. Քաղաքական իշխանությունը պետության համար այս ծանրագույն ժամանակաշրջանում պարտավոր էր (է) առաջնորդվել երկրում ներդաշնակ եւ հանդուրժողական մթնոլորտի ձեւավորման, համահայկական ողջ ներուժի համախմբման եւ երկարաժամկետ հակաճգնաժամային միջոցառումներ մշակելու եւ գործադրելու անվերապահ վճռականությամբ»:

Սիմոնյանը Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ քննարկել է երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր ՌԴ ՊՆ-ն հաստատել է. Ուկրաինան ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ տարածքին «Ռուսաստան-Հայաստան» հասարակական երկրորդ ֆորումին ընդառաջ հանդիպեցի հայ և ռուս երիտասարդների հետ․ Մհեր Ավետիսյանը Որ դեպքերում է ՌԴ-ն իրավասու միջուկային զենք կիրառել. Պուտինը ստորագրել է երկրի նոր միջուկային դոկտրինը Երևանի բնակիչները, որոնց 100-ամյակը կլրանա, քաղաքապետարանից 1 միլիոն դրամ կստանան ««Վիշապ»-ի նոր հավաքածուն մեր կայքում է»․ Սիրուշոն ներկայացնում է «Պրեգոմեշ»-ի նոր հավաքածուն (տեսանյութ) Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ Փաշինյանն իր շրջապատին զոհում է՝ իշխանությունը պահելու համար. Ավետիք Չալաբյան Բացահայտվել է 10կգ թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք․ կալանավորվել է 2 անձ (տեսանյութ) «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան Պուտինը կայցելի Հնդկաստան. Պեսկով Այսօր Գագիկ Ծառուկյանի մայրիկի` Ռոզա Ծառուկյանի տարեդարձն է «Միլանը» չի ծրագրում ուժեղացնել կազմը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ. Իբրահիմովիչ ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է Ի՞նչ պաշտոնում է նշանակվելու ներքին գործերի նախկին նախարարը Ucom-ի 5G ցանցը գործարկվել է 11 նոր քաղաքներում Առողջապահության նախարարությունը նոր ղեկավար կունենա Անդրանիկ Քոչարյանն իրեն հաղթող է զգում Թրամփը Փաշինյանին զգուշացրել է Իրանի հարցով Հայաստանի և Հայ ժողովրդի բնական ու անփոխարինելի դաշնակիցները ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը և Հայոց Ազգային Բանակն են․ Խաչիկ Ասրյան «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար 60 % արդյունավետությամբ արևային մարտկոց. աշխարհում առաջին անգամ հայտնագործվել է հզոր ֆոտոբջիջ Առողջապահական ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլոր բնակավայրերում. ծրագրի աջակիցներից է նաև` ԶՊՄԿ ընկերությունը Պատրաստվեք. շրջանառության հարկը հունվարի 1-ից բարձրանում է 100 տոկոսով Ազգային պետություն` չի նշանակում նացիզմ, ֆաշիզմ․ «Հայաքվե» Խոսենք փաստերով. ինչո՞ւ են առաջ տանում «Պատմական Հայաստանի» թեման․ Մենուա Սողոմոնյան Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ» «Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կողմից և արհամարհական ոճով կվռնդվեն պաշտոնից»․ «Փաստ» Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ» Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին․ «Փաստ» Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ» Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ» Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ» Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ» Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank ՌԴ-ն բալիստիկ հրթիռով հարվածել է Օդեսային. կա 8 զոհ, 39 վիրավոր Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան Փարաքարի ՔՊ–ական համայնքապետը հրաժարական է ներկայացրել Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք Չալաբյան