YouTube-ն ավտոմատ կերպով հեռացնում է Չինաստանի իշխանություններին քննադատող մեկնաբանությունները․ Verge
YouTube-ն ավտոմատ կերպով հեռացնում է չինարեն հնչող որոշակի արտահայտություններ, որոնք քննադատում են Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը, հայտնում է Verge-ը:
Հրապարակման համաձայն՝ տեսահոլովակի տակ թողած «կոմունիստ ավազակ» կամ «50 ցենտի կուսակցություն» չինարեն լեզվով արտահայտություններով մեկնաբանությունները ինքնաբերաբար ջնջվում են մոտավորապես 15 վայրկյան հետո: Սրանցից առաջինը համարվում է վիրավորանք Չինաստանի կառավարության հասցեին, իսկ երկրորդը բխում է այն պնդումից, որ այդ կուսակցության օգտին մեկնաբանությունների հեղինակները հրապարակման համար ստանում են 50 ցենտ: Հրապարակումը պնդում է, որ YouTube-ում նման մեկնաբանությունների հեռացումը նկատվել է դեռևս 2019 թվականին: YouTube-ի ներկայացուցիչը ասել է, որ դա, հավանաբար, կայքի սխեմատիկ «սխալի» հետևանք է, և ընկերությունը կատարում է իր հետաքննությունը: