Այսօր՝ 24 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Իրավիճակը կշարժվի դեպի նոր բախումներ. Ադրբեջանում պատերազմին պատրաստ են բնակչության գրեթե բոլոր շերտերը». Տրոֆիմչուկ

1in.am

«Պարզ չէ, թե կոնկրետ ի՞նչը դուր չի եկել ամերիկացի դիտորդներին Ռուսաստանի դիրքորոշման մեջ: Միևնույն ժամանակ ամերիկյան կողմը որևէ հարց չունի Նիկոլ Փաշինյանի նորարարությունների առնչությամբ, և դա ինքնին կարող է խոսել Միացյալ Նահանգների դիրքորոշման մասին: Կարելի է ենթադրել, որ ամերիկյան կողմն ընդհանուր առմամբ սատարում է Նիկոլ Փաշինյանի գործողություններին, իսկ Մոսկվայի և Բաքվի գործողություններին՝ ոչ»:

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը շարունակում է նկատելի ակտիվություն դրսևորել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: Վերջին մեկ ամսվա ընթացքում նա մի քանի անգամ հեռախոսազրույցներ է ունեցել թե՛ իր հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի և թե՛ իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ: Մասնավորապես, Հայաստանի արտգործնախարարի հետ Լավրովը զրուցել է մայիսի 6-ին և մայիսի 14-ին: Ընդ որում, ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ երկու հեռախոսազրույցներն էլ տեղի են ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ: Իսկ Ադրբեջանի արտգործնախարարի հետ Լավրովը զրուցել է ապրիլի 13-ին, մայիսի 8-ին, մայիսի 19-ին: Եվ, բնականաբար, բոլոր այս հեռախոսազրույցների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը:

Բայց թե կոնկրետ ի՞նչ են խոսել նախարարները ղարաբաղյան հիմնահարցի առնչությամբի՞նչ քննարկումներ են եղելարդյո՞ք Ռուսաստանի արտգործնախարարը փորձել է զրույցների ընթացքում օրակարգ բերել և ակտիվացնել այն փուլային տարբերակըորի մասին նա խոսեց մեկ ամիս առաջ՝ հայտնի չէ:

Ընդհանրապես, քաղաքական և դիվանագիտական պրոցեսները, հատկապես կոնֆլիկտների և առավել ևս ղարաբաղյան հակամարտության պարագայում, պատկերավոր լեզվով ասած, նման են մեծ, խորը գետի, և գործընթացին չմասնակցող մարդիկ, լայն հասարակությունը, որը հետաքրքրված է տվյալ հարցով, բայց շատ սուղ և աղքատիկ ինֆորմացիա է ստանում այն մասին, թե ի՞նչ է կատարվում կուլիսների ետևում, տեսնում է միայն «գետի» մակերևույթը: Իսկ թե ի՞նչ է կատարվում խորքային հոսանքներում, ի՞նչ քարեր ու խութեր կան «գետի» հատակին՝ գիտեն միայն հաշված թվով դիվանագետներ ու քաղաքագետներ: Փորձագետներն էլ իրենց հերթին փորձում են վերլուծությունների միջոցով բացահայտել այդ խորքային շերտերը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը ապրիլի 21-ին Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի կողմից կազմակերպված օնլայն քննարկման ժամանակ, ադրբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան, անդրադարձել էր ղարաբաղյան բանակցությունների գործընթացին՝ ասելով, թե բանակցությունների ընթացքում ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ ու փաստաթղթեր, այդ թվում՝ նախորդ տարվա ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում կողմերին ներկայացված նախագիծը, ենթադրում է առաջխաղացում հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ փուլային մոտեցման հիման վրա: Եվ առաջին փուլում, ըստ Լավրովի, նախատեսվում է «առավել արդիական խնդիրների լուծումը», մասնավորապես՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական ու այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»։ Լավրովի խոսքերով՝ նախորդ տարվա ապրիլյան հանդիպմանը տարածված նախագիծը «այժմ ակտիվորեն քննարկվում է»:

Սակայն նույն օրը, երբ, ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ պիտի տեղի ունենար Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը, Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հերքեց Լավրովի խոսքերը՝ ասելով, որ 2014 թվականին քննարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ:

2019 թ. ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե Մոսկվայում քննարկումները տեղի են ունեցել 2016 թ. ռուսական առաջարկների հիման վրա: Իսկ 2019 թ. դեկտեմբերին, ադրբեջանական CBC հեռուստաընկերության հետ հարցազրույցում, Մամեդյարովն ասել էր, թե հայկական կողմի հետ բանակցությունների ընթացքում քննարկված վերջին փաստաթուղթը «Լավրովի պլանն» է:

https://www.1in.am/assets/uploads/2019/08/00-908.jpg

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»ի զրուցակիցն է արտաքին քաղաքականությանպաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ, «Եվրասիական գաղափարների արհեստանոց» հիմնադրամի (The Workshop of Eurasian Ideas Foundation) փորձագիտական խորհրդի նախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը։

– Պարոն Տրոֆիմչուկի՞նչ փաստաթղթի մասին էրՁեր կարծիքովխոսում ԼավրովըԴա «Լավրովի պլա՞նն» էորի նախկինում շատ ենք անդրադարձել:

– Ոչ մի այսպես կոչված «Լավրովի պլան» էլ գոյություն չունի: Պարզապես մի քանի տարի առաջ փորձագետներից կամ լրագրողներից մեկը հրապարակ նետեց այդ բառակապակցությունը և այն սկսեց ապրել իր ուրույն կյանքով: Ընդ որում, անձամբ Սերգեյ Լավրովը ժամանակին խոսել է դրա մասին՝ հատուկ պարզաբանելով, որ ավելի քան 20 տարվա բանակցությունների ընթացքում սեղանին այնքան շատ փաստաթղթեր են հայտնվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որ ցանկացած ոք կարող է դրանց հիման վրա իր ճաշակով կազմել իր ուզած «պլանը»:

Ամենայն հավանականությամբ, այդ միֆական «Լավրովի պլանը» հրապարակ են բերել Ադրբեջանի կողմնակիցները, ովքեր շատ էին ուզում արագացնել բանակցային գործընթացը և հողերի փաստացի փոխանցումը, այդ պատճառով էլ այնտեղ իբրև թե խոսվում էր կոնկրետ «հինգ գրավյալ շրջանների» մասին: Բայց գործնականում այդ բառակապակցությունը ոչինչ էլ չարագացրեց: Ամեն ինչ ընթանում է նույն տեմպով:

Իսկ ինչ վերաբերում է հիմնախնդրի փուլային լուծմանը, ապա փուլային մոմտեցման սկզբունքը միշտ է նախատեսված եղել, և դրանում ոչ մի սենսացիա չկա: Ոչ ոք երբևէ չի կարծել, թե տարածքների վերաինտեգրումը (եթե դա տեղի ունենա) տեղի է ունենալու մի ակնթարթում, մի օրվա մեջ: Ամեն դեպքում կարիք չկա, որ հայկական կողմն անհանգստանա այս «պլանի» կապակցությամբ: Անհանգստանալ պետք է մեկ այլ բանի կապակցությամբ, որ Ադրբեջանն այժմ արդեն երբեք չի հանգստանա, ուստի չարժե սպասել, թե նրա ճնշումը ժամանակի ընթացքում կթուլանա: Եվ այս տեսանկյունից ադրբեջանական կողմին նյարդայնացնում է հատկապես այն փաստը, որ 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո բանակցությունները այդպես էլ ոչ մի բանի չբերեցին:

– Իսկ ինչո՞վ է բացատրվում այդ հակասականությունը ռուսականհայկական և ադրբեջանական կողմերի մեկնաբանություններումԻ վերջոի՞նչ նախագիծ է այժմ քննարկվում կամ քննարկվել վերջին 2 տարվա ընթացքում՝ Փաշինյանի վարչակազմի օրոքԿամ ընդհանրապես հակամարտության կարգավորման բովանդակային հարցերի շուրջ քննարկումներ այս 2 տարվա ընթացքում եղե՞լ ենթե՞ինչպես հայկական կողմն է պնդում, 2018 թվականից ի վեր բովանդակային հարցերի շուրջ քննարկումները սահմանափակվել են միմյանց մոտեցումներին ծանոթանալով:

– Վերջին ժամանակներում հակասականությունը կողմերի հայտարարություններում և մոտեցումներում իսկապես խորացել է: Բայց դա կապված է ոչ թե նույնիսկ ապրիլյան պատերազմի, այլ Նիկոլ Փաշինյանի՝ Ղարաբաղին վերաբերող մի շարք հայտարարությունների հետ, որոնք նա արել է իշխանության գալուց հետո: Ինչպես հայտնի է՝ այդ հայտարարությունները, մասնավորապես այն այն հայտարարությունը, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը չի կարող նույնիսկ քննարկվել մեր կողմից», ինչպես նաև այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղը նույնպես պիտի մասնակցի բանակցություններին, էապես փոխում են բանակցությունների ընթացքը: Ադրբեջանը և մի շարք փորձագետներ կարծում են, որ դրանով Երևանը ոչ միայն փոխում է բանակցությունների սխեման, այլև ուղղակիորեն հրահրում է Ադրբեջանին պատերազմի:

Խոսելով բանակցությունների ընթացքում քննարկվող փաստաթղթերի մասին՝ հարկավոր է հասկանալ, որ քննարկվում է նախկինում ընդունված փաստաղթղթերի ողջ փաթեթը, ողջ զանգվածը, քանի որ դրանցից որևէ մեկը «սեղանի տակ» չի գցվել և չի ճանաչվել անվավեր: Ի դեպ, հենց այդ պատճառով էլ Հայաստանի վարչապետը պնդում է, որ քննարկումներին միանա Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը, քանի որ ժամանակին դա քննարկվել է, բայց հետո այդ հարցը մնացել է ստվերում:

Որպես փորձագետ՝ կարծում եմ, որ այսօր իրոք անհրաժեշտություն է առաջացել ճշգրտելու ղարաբաղյան փաստաթղթերի ողջ հավաքածուն՝ հաշվի առնելով նաև Նիկոլ Փաշինյանի հնչեցրած թեզերը այս թեմայի վերաբերյալ: Այլապես այդպես էլ չենք իմանա, թե ինչպե՞ս են համանախագահները վերաբերվում դրանց: Նրանք այդ թեզերի վերաբերյալ դեռևս ելույթ չեն ունեցել և հստակ դիրքորոշում չեն հայտնել, թեև արդեն 2 տարի է անցել: Ես ձեզ հետ համամիտ եմ. 2018 թվականից ի վեր բանակցային գործընթացը մտել է ինչ-որ մի նոր փուլ, երբ և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Իլհամ Ալիևը, կարծես, ուշադրությամբ զննում են իրար, ծանոթանում են միմյանց մոտեցումներին: Կարծում եմ՝ եկել է ավելի հստակ քայլեր անելու ժամանակը: Ծանոթությունը շատ ձգձգվեց:

– Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ դիրքորոշում ունեն Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրները Ռուսաստանի առաջարկների վերաբերյալ: Այս համատեքստում շատ հատկանշական է որ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ, Պետդեպարտամենտի եվրոպական և եվրասիական հարցերով բյուրոյի ներկայացուցիչ Ջորջ Քենթի այն հայտարարությունը, որ «Ռուսաստանի արտգործնախարարը մի շարք իրավիճակներին վերաբերող բազմաթիվ ոչ այնքան օգտակար հայտարարություններով է հանդես եկել»: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ սա, ըստ էության, Վաշինգտոնի ուղերձն է առ այն, որ Միացյալ Նահանգները չի աջակցում Ռուսաստանին իր այս նախաձեռնությունում:

– Համանախագահները, կարծես, վճռականորեն նստել են «ստվերում» և չեն ուզում մեկնաբանել ղարաբաղյան նորարարությունները, որոնք, ինչպես արդեն նշեցի, գալիս են Փաշինյանի անունից՝ սկսած 2018 թ. մայիսից: Իսկ Ռուսաստանի առաջարկների կապակցությամբ նրանք, ըստ իս, չպետք է որևէ հարց ունենան, քանի որ Մոսկվայի դիրքորոշումը որևէ փոփոխության չի ենթարկվել: Մոսկվան առաջվա պես պնդում է, որ հակամարտությունը պիտի լուծվի խաղաղ, քաղաքական ճանապարհով: Մոսկվային պատերազմ պետք չէ. սա Ռուսաստանի դիրքորոշման հիմնարար կետերից մեկն է: Ընդ որում այնքան էլ պարզ չէ, թե կոնկրետ ի՞նչը դուր չի եկել ամերիկացի դիտորդներին Ռուսաստանի դիրքորոշման մեջ, քանի որ, ինչպես արդեն նշեցի, Մոսկվայի դիրքորոշումը տարիներ շարունակ չի փոխվում: Եվ Ռուսաստանի արտգործնախարարի վերջին հայտարարությունները ևս չփոխեցին այն: Այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչ նկատի ունի ամերիկացի պաշտոնյան՝ «ոչ այնքան օգտակար հայտարարություններ» ասելով:

Միևնույն ժամանակ ամերիկյան կողմը որևէ հարց չունի Նիկոլ Փաշինյանի նորարարությունների առնչությամբ, և դա ինքնին կարող է խոսել Միացյալ Նահանգների դիրքորոշման մասին՝ առայժմ հայտարարված ոչ պաշտոնապես: Կարելի է ենթադրել, որ ամերիկյան կողմն ընդհանուր առմամբ սատարում է Նիկոլ Փաշինյանի գործողություններին, իսկ Մոսկվայի և Բաքվի գործողություններին՝ ոչ: Բայց անձամբ ինձ միշտ թվացել է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը միայնակ չէր կարող այդպիսի հստակ կառուցված և ըստ էության բանակցային բոլոր սխեմաները փոխող նորարարություններ ներմուծել ղարաբաղյան գործընթացի մեջ՝ առանց ինչ-որ մեկի հետ խորհրդակցելու:

– Վերջին շաբաթներին, ինչպես հայկական և ադրբեջանական ԶԼՄ-ներն ու պետական մարմիններն են հաղորդում, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մի քանի անգամ հեռախոսազրույցներ է ունեցել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղի հարցը: Այսինքն՝ պարոն Լավրովն իրոք փորձում է ակտիվացնե՞լ բանակցային գործընթացը ռուսական ծրագրի շուրջ: Ի՞նչ է կատարվում գործընթացի խորքային շերտերում:

– Սա ևս մի փորձ է սենսացիա գտնելու դատարկ տեղում: Սերգեյ Լավրովը, ինչպես և Ռուսաստանի Դաշնության մյուս բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր ներգրավված են բանակցային պրոցեսում, միշտ ծայրաստիճան բծախնդրությամբ են վերաբերվել այն հարցին, որ չխախտեն Բաքվի և Երևանի հետ շփման հավասարակշռությունը: Այդպես է եղել նաև այն ժամանակ, երբ բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ նոր էր սկսվում, և այդպես է նաև հիմա: Մոսկվան չի կարող խախտել իրավիճակի հավասարակշռությունը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով կողմերից որևէ մեկին: Ուստի Լավրովի բանակցությունների վերջին սերիան ընդամենը միտված էր պահպանելու ռուսական քաղաքականության գլխավոր սկզբունքը:

Մոսկվան իսկապես փորձում է աջակցել և ակտիվացնել բանակցային գործընթացը, քանի որ նա հենց այդպիսի պարտավորություն է ստանձնել՝ հատկապես 2016 թ. ապրիլից հետո և հաշվի առնելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովները: Այս իմաստով ճիշտ չի լինի դժգոհել Մոսկվայից, քանի որ, վերջիվերջո, ապրիլյան պատերազմի արագ դադարեցումն էլ Ռուսաստանի և նրա ղեկավարության վաստակն է:

Իսկ գործընթացի «խորքերում» ոչ մի նոր կամ առավել ևս դավադիր բան տեղի չի ունենում: Բանակցությունները պահպանելու փաստն այսօր ինքնին մեծ ձեռքբերում է՝ հաշվի առնելով աշխարհում տեղի ուենցող բարդ գործընթացները:

– Բայց ի՞նչ կարիք կար ակտիվացնելու քննարկումները, բանավեճերը հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ այս բարդ ժամանակահատվածում, երբ ամբողջ աշխարհը միջազգային ճգնաժամի մեջ է և ղարաբաղյան պրոցեսի բոլոր մասնակից կողմերը, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները, այսօր զբաղված են շատ ավելի հրատապ խնդիրներով և իրենց բոլոր ջանքերն ու ռեսուրսները ուղղել են կորոնավիրուսի դեմ պայքարին: Առավել ևս եթե խոսքն այնպիսի վիճելի տարբերակի մասին է, որը ոչ բոլոր կողմերի համար է ընդունելի: Չե՞ք կարծում, որ այժմ ամենահարմար պահը չէ խոսելու և մտածելու որևէ հակամարտության, այդ թվում՝ ղարաբաղյան հիմնահարցի լուծման մասին:

– Ինչպես գիտենք՝ ՄԱԿ-ը կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին COVID-19-ի համավարակի ընթացքում դադարեցնել փոխադարձ հակամարտությունները այնտեղ, որտեղ կա վարակ: Եվ համապատասխան երկրները անսացին այդ կոչին: Չէ՞ որ ամենաթեժ կետերում դիտավորյալ հարվածներ այս կամ այն կողմի հակառակորդին չեղան: Նույնը վերաբերում է նաև Ղարաբաղին: Այո՛, շատ խոսակցություններ են եղել այն մասին, որ կարանտինի ընթացքում կարող են ռազմական սրացումներ լինել շփման գծում, բայց այդ խոսակցությունները որևէ առարկայական բանի չվերածվեցին: Այդուհանդերձ, հակամարտության սրությունը պահպանվում է, և ոչ մի կորոնավիրուս չի կարող վերացնել ռազմաքաղաքական հակասությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև:

Բանակցային գործընթացն առայժմ պահպանվում է, բայց իրավիճակը աստիճանաբար կշարժվի դեպի նոր՝ մեծ ու փոքր բախումներ, քանի որ Ադրբեջանը կարծում է, որ ի վերջո բանակցություններով նա ոչնչի չի հասնի:

Այնուամենայնիվ, բոլոր կողմերն էլ հույս ունեն, որ խաղաղության և կայունության տանող բանակցությունները կշարունակվեն: Իսկ դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե պրոցեսը շարժվի կոնկրետ որոշումների և լուծումների, այլ ոչ թե ձևական կոլեկտիվ խոսակցությունների ուղղությամբ: Ֆորմալիզմը տանում է ուղիղ դեպի պատերազմ: Հայաստանին պիտի զգաստացնի այն փաստը, որ Ադրբեջանում պատերազմին պատրաստ են բնակչության գրեթե բոլոր շերտերը, այլ ոչ թե միայն բանակը:

 

Ավելին

Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով