Բասկետբոլի Հայաստանի չեմպիոնը «Արագած»-ն է
Բասկետբոլի Հայաստանի առաջնությունը 2018/19 մրցաշրջանի հաղթողը «Արագած»-ն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ա լիգայի եզրափակչի չորրորդ՝ «Ուրարտու Վիվառո»- «Արագած» խաղում, «Արագածը» 97-87 հաշվով առավելության հասավ «Ուրարտու Վիվառո»-ի նկատմամբ և հռչակվեց Ա լիգայի չեմպիոն: Լավագույն եռյակը եզրափակեց Ստեփանակերտի «Արցախը»:
Մրցաշարի լավագույն խաղացողներ ճանաչվեցին՝
Լավագույն խաղարկող – Ժաքորի Փեյն (Արագած)
Լավագույն պաշտպան – Դեշան Մետոքս (Ուրարտու Վիվառո)
Լավագույն թեթև հարձակվող- Ալբերտ Թադևոսյան (Արցախ)
Լավագույն ծանր հարձակվող – Շեյն Հենրի (Արագած)
Լավագույն կենտրոնական - Արման Հակոբյան (Արթիկ – Ման Հոլդինգ)
Լավագույն մարզիչ ՝ - Վլադան Գլավինիչ (Արագած)
MVP-ն բաժին հասավ Ժաքորի Փեյնին «Արագած» ակումբից:
Մրցանակակիրներին պարգևատրեցին Ա լիգայի նախագահ՝ Արա Պողոսյանը, ՀԲՖ գլխավոր քարտուղար՝ Արթուր Նազարյանը: Ա լիգայի գավաթը հաղթող թիմին փոխանցեց «Արցախ» ակումբի գլխավոր մարզիչ ՝ Արեգ Վաթյանը: