Փարիզում այցելուների համար կբացվի Նոտր-Դամի դիմաց գտնվող հրապարակը
Փարիզի Աստվածամոր տաճարի առջեւ գտնվող հրապարակը, որը փակ էր հրդեհից հետո, կիրակի՝ ժամը 15:00-ին, կրկին կբացվի այցելուների համար։ Այդ մասին ասվում է Փարիզի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«2019 թվականի ապրիլի 15-ին լույս 16-ի գիշերը տեղի ունեցած հրդեհից հետո հրապարակում (տաճարի առջեւ) հայտնաբերվել է կապարի աղտոտվածություն, ինչը հանգեցրել է դրա անհապաղ փակմանը»,-հիշեցրել են քաղաքապետարանում՝ հավելելով, որ մի քանի անգամ անցկացված մաքրման աշխատանքները «թույլ են տվել զգալի չափով կրճատել կապարի քանակությունը»։
«Այսօրվա դրությամբ Առողջապահության տարածաշրջանային գործակալությունը (ARS) համարում է, որ սանիտարական պայմանները թույլ կտան բացել հրապարակը հանրության առջեւ,-նշված է հաղորդագրության մեջ։-Քաղաքի ադմինիստրացիան պարբերաբար կմաքրի հրապարակը, ինչպես նաեւ կանցկացնի համապատասխան անալիզները»։
Ուժգին հրդեհ էր բռնկվել Նոտր-Դամ տաճարում 2019 թվականի ապրիլի 15-ին։ Ինչպես պարզել էր հետաքննությունը, բռնկումը տեղի էր ունեցել աշտարակի շրջանում։ Հրդեհն ամբողջությամբ ոչնչացրել է փայտե տանիքն ու աշտարակը, որն ընկել էր եւ շարունակել այրվել տաճարի հատակին։ Հրդեհը հնարավոր էր դարձել ամբողջովին մարել միայն հաջորդ