Պաշտոնանկությունների շարք՝ Արցախում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:
Բորիս Ալավերդյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Յուրի Հայրապետյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Վասիլի Աթաջանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից։