Այսօրվանից բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է. Պարետի նոր որոշումը
Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հունիսի 4-ից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ և լրացումներ։
Մասնավորապես՝
Այսուհետ, բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս:
Մշակվել են սանիտարահամաճարակային և անվտանգության կանոններ՝
Հյուրանոցների համար,
Երկարատև խնամքի հաստատությունների համար,
Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների իրականացման համար: