Պեկինը չեղարկել է Ուհան քաղաքից եւ Հուբեյ նահանգից բնակիչների մուտքի սահմանափակումները
Պեկինը չեղարկել է Ուհան քաղաքից եւ Հուբեյ նահանգից բնակիչների մուտքի սահմանափակումները: Այս մասին հայտարարել է քաղաքի վարչակազմի գլխավոր քարտուղարի տեղակալ Չեն Բեյը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ նման որոշում է ընդունվել հաշվի առնելով համաճարակաբանական վիճակը:
Հուբեյ նահանգի բնակիչների համար Պեկին մուտքի սահմանափակումները սահմանվել էին 2 ամիս առաջ:
Պանդեմիայի ողջ շրջանում Չինաստանում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 68,1 հազար մարդ, 4,5 հազար մարդ մահացել է:
Վիճակագրության համաձայն՝ ապաքինվել է վարակվածների 94,33 տոկոսը: