ՌԴ-ում գրանցվել է ևս մեկ դեղամիջոց, որը կօգտագործվի կորոնավիրուսի ծանր դեպքերի բուժման համար
ՌԴ առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուսի բուժման համար ևս մեկ դեղամիջոց: Այն կոչվում է «Լեվիլիմաբ» և արտադրում է «Biocad» ընկերությունը: Այն կկիրառվի հիվանդության ավելի ծանր դեպքերում: Այս մասին հայտնում է tvrain.ru-ն:
Ավելի վաղ Ռուսաստանում COVID-19-ի դեմ առաջին դեղամիջոցը՝ «РФПИ»-ի և «ХимРар»-ի արտադրության «Ավիֆավիր»-ը, ստացել էր ՌԴ Առողջապահության նախարարության հավանությունը: