Արթուր Վանեցյանի կազմակերպչական բարձր ունակությունների ու հմտությունների շնորհիվ ամեն ինչ լավ է լինելու
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը տեսնելով պետության առջև օրօրի ավելացող լուրջ ռիսկերը, որոշել է զբաղվել քաղաքականությամբ և իր լուման ներդնել՝ ի շահ մեր երկիր ու ժողովրդի առաջընթացի։
Ինչպես նշել է կուսակցության առաջնորդը, ցավոք, իրականանում են նրա վատագույն կանխատեսումները։ Եվ հիմա անհրաժեշտ է մեծ աշխատանք կատարել ավելի վատ զարգացումներից խուսափելու համար։ Դա հնարավոր կլիներ միայն առողջ ուժերի միավորմամբ քաղաքական ուժ ձևավորելու շնորհիվ, ինչն արդեն իսկ իրողություն է:
Ի սկզբանե տեսանելի էր, որ Արթուր Վանեցյանին կհաջողվի համախմբել արտախորհրդարանական քաղաքական ուժերին, դառնալ ընդդիմության առաջնորդ և երկիրը դուրս բերել լճացումից թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական ուղղություններով: Ի դեպ, պակաս կարևոր չէ նաև համախմբել պառակտված հասարակությանը կարևորագույն հարցը կարգավորելը, որը ևս հաջողությամբ կպսակվի, շնորհիվ Վանեցյանի կազմակերպչական բարձր ունակությունների ու հմտությունների: