Կառավարության հակավիրուսային ստրատեգիան է. թող բոլորը վարակվեն, ով կենդանի կմնա կմնա. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Այսօր ունեցանք 766 վարակակիր։ Թուրքիայի թիվն է 878։ Փոքր պետություննների հետ համեմատվելն անիմաստ է այլևս։ Հա, վարչապետի պաշտոն զբաղեցրած մարդն ասաց, որ 100000 վարակակիր կա։ 2 օր առաջ գրել էի, որ 150000 է։ Տեսնես նիկոլականները ոնց էին վրա տվել։ Տեսա՞ք։ Ո՞վ էր ճիշտ։ Կառավարության հակավիրուսային ստրատեգիան է. թող բոլորը վարակվեն, ով կենդանի կմնա կմնա։ ՆՓ-նը մեր ժողովրդից բիոլոգիական մատերիալ է սարքել։ Մեկ էլ օսմանյան Թուրքիայում են մեզ հետ այսպես վարվել»։