Թրամփը հայտարարել է, որ հրաման է տվել Վաշինգտոնից Ազգային բանակը դուրս բերելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է, որ հրաման է տվել Վաշինգտոնից Ազգային բանակը դուրս բերելու մասին։
«Ես հենց նոր հրաման եմ տվել Վաշինգտոնից մեր Ազգային բանակը դուրս բերելու գործընթացն սկսելու մասին, այժմ, երբ ամեն ինչ իդեալական վերահսկողության տակ է։ Նրանք կգնան տուն, սակայն կարող են արագորեն վերադառնալ անհրաժեշտության դեպքում: Նախորդ երեկոյան եղել են շատ ավելի քիչ ցուցարարներ, քան ակնկալվում էր»,-գրել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք, որ Ազգային բանակը դուրս էր բերվել Վաշինգտոնում Սպիտակ տան մերձակայքում բողոքի ցույցերի եւ անկարգությունների կապակցությամբ, որոնք բռնկվել էին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։
Ավելի ուշ քաղաքապետ Մյուրիել Բոուզերը խնդրել էր նախագահին դուրս բերել Ազգային բանակը ԱՄՆ մայրաքաղաքից։