«Հրապարակ». ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը թերացել են նաեւ վարչապետի «սեւ ցուցակի» հարցում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժայինների կադրային ջարդն ընդդիմադիր դաշտի համախմբման դեմ ուղղված քայլ է, սակայն ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը թերացել են նաեւ վարչապետի «սեւ ցուցակի» հարցում․ նրանք չեն կարողացել կոմպրոմատներ հավաքել անհնազանդ պատգամավորների վրա։
Իսկ վարչապետը 2 շաբաթ ժամանակ էր տվել, որպեսզի որոշ իմքայլականների ձեռքից մանդատը կարողանան վերցնել, իսկ մյուսներին ստիպել, որ հնազանդվեն։ Օրերս նրանք հիասթափեցրել են, թե՝ փաստերը թույլ են, ինչից Փաշինյանը զայրացել է եւ ասել՝ դուք չեք կարողանում, ուրիշները կգան, կանեն։ Նորանշանակներից երկուսը համերկրացի են եւ անտրտունջ կենթարկվեն նրա հրահանգներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում