Ֆելիքս Գաբրիելյանը նշանակվել է Արցախի բնապահպանության կոմիտեի նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 10-ին հաստատել է կառավարության որոշումը, որի համաձայն` Ֆելիքս Միքայելի Գաբրիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի նախագահ:
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից