Բելառուսը Ռուսաստանից պահանջել է նվազեցնել գազի գինը
Բելառուսը Ռուսաստանից պահանջել է նվազեցնել գազի գինը՝ հասցնելով «կոռեկտ և արդար մակարդակի»: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Բելառուսի Էներգետիկայի նախարարությանը:
«Բելառուսական կողմը հերթական անգամ նշել է Բելառուսի համար գազի գների վերանայման անհրաժեշտությունը՝ դրա կոռեկտ և արդար մակարդակի որոշմամբ»,-ասվում է Բելառուսի դեպարտամենտի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վերոնշյալ հարցը քննարկվել է երկու երկրների Էներգետիկայի նախարարների միջև բանակցությունների ընթացքում: Բելառուսի նախարարության դիրքորոշումը հիմնված է այն փաստի վրա, որ 2020 թվականի սկզբից, ռուսական գազի գինը թե՛ կարճաժամկետ թե՛ երկարաժամկետ պայմանագրերով, աստիճանաբար նվազում է:
Ռուսական գազի գնի հարցը տարեսկզբից մշտապես քննարկվել է Մոսկվայի և Մինսկի միջև տարբեր մակարդակներում: Հունիսի սկզբին «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ գների փոփոխության շուրջ բանակցությունները կարող են սկսվել միայն հաջորդ տարի, և մինչև այդ ժամանակ կկիրառվեն ներկայիս պայմանները: