ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությանն ամրացված գույքը կօտարեն մրցույթով. նոր որոշում
Կառավարության նիստում այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց գույք օտարելու մասին: Ըստ այդմ, ոստիկանությանն ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երևան, Կենտրոն Մոսկովյան փողոց 1 հասցեում գտնվող վարչական շենքը և դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասը կօտարվի մրցույթով:
Գույքի գնահատված արժեքը 2020 թվականի մայիսի 4-ի դրությամբ 1 294 090 800 դրամ է, մրցույթով օտարման ենթակա Գույքի նվազագույն գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 1 294 090 800 դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում