Քաղաքականությունը ոչ թե ներողություններ է ընդունում, այլ պատասխանատվության է ենթարկում. Վլադիմիր Մարտիրոսյան
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր նախագահ Վլադիմիր Մարիտիրոսյանն՝ անդրադառնալով ներկայիս կառավարության «ներողություն խնդրելու նուրբ արվեստին», ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մենք պատերազմի մեջ ենք» թեզը շրջանառող խմբերին և պրոպագանդիսներին պետք է ասել, որ անմեղսունակ դեմքի արտահայտությամբ «ներողություններ»խնդրելով կամ առավոտից երեկո քաղաքի տարբեր սրճարաններում նստած և լայն ժպիտով «պատերազմ» չեն հաղթում:
Նախ Աստված չանի դուք «պատերազմի» մեջ լինեք և երկրորդ, ինչ ներողություն բառը կա ոմանց թվում է կյանքը դրանով շատ հեշտացել է: Կարելի է խնդրել և անցնել առաջ: Քաղաքականությունը ոչ թե ներողություններ է ընդունում, այլ պատասխանատվության է ենթարկում` այն էլ դաժան: «Պատերազմի» մեջ մեր բժիշկներն ու պացիենտներն են: Դուք քաղաքական շահարկման մեջ եք, որ խուսափեք ապիկար կառավարման պատասխանատվությունից: