«Միլանը» ցանկանում է հետաձգել Իբրահիմովիչի հետ պայմանագրի շուրջ բանակցությունները․ Corriere dello Sport
«Միլան» իտալական ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը ցանկանում է հետաձգել հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ պայմանագրի շուրջ բանակցությունները, հայտնում է Football Italia-ն՝ հղում անելով Corriere dello Sport-ին
Ակումբի գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը մտադիր է հետաձգել բանակցությունները մինչև մրցաշրջանի ավարտը` հույս ունենալով, որ խաղացողի պայմանագրի հետ կապված իրավիճակը պարզ կդառնա: Ինքը՝ 38-ամյա ֆուտբոլիստը, ակնկալում է արագացնել գործընթացը և 4 միլիոն եվրո է խնդրում՝ Միլանում կարիերան շարունակելու համար, նշում է թերթը:
«Միլանը» հայտարարել է Իբրահիմովիչի տեղափոխության մասին անցյալ տարվա դեկտեմբերի վերջին: Ակումբի համար անցկացրած 10 խաղում ֆուտբոլիստը խփել է 4 գոլ: