Եթե անհրաժեշտություն լինի, մենք նաեւ գիշերը կմնանք այստեղ. Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ-ական պատգամավորները պատրաստվում են գիշերն անցկացնել ԱԱԾ շենքի մոտ: Այս մասին այսօր` հունիսի 14-ին, լրագրողներին ասաց ԲՀԿ-ական պատռգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Եթե անհրաժեշտություն լինի ,մենք նաեւ գիշերը կմնանք այստեղ, կամ հերթափոխով, կամ բոլորով, մենք չենք լքի մեր դիրքերը, սա էլ մեր խրամատն է, մեր պայքարը քաղաքական ուժերի իրենց կարծիքն անարգել արտահայտելու համար է»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը տեղի ունեցածը համարում է հետապնդում եւ լրագրողների հետ զրույցում ասաց, որ դիմելու են միջազգային կառույցներին, եւ արդեն տեղյակ է պահել ԵԽԽՎ իր գործընկերներին։
Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս պահին ԱԱԾ-ում է, ավելի վաղ նրա առանձանատանը ԱԱԾ-ն խուզարկություն է անցկացրել:
ԱԱԾ-ի մոտ են հավաքվել ԲՀԿ պատգամավորներ, աջակիցներ, եւ քաղաքական գործիչներ, ոստիկանները բերման են ենթարկել բազմաթիվ աջակիցների, բհկ–ականներն ու աջակիցները նստացույց են կազմակերպել:
Ընդհանուր առմամբ՝ 100–ից ավելի քաղաքացու են ոստիկանները բերման ենթարկել: