ԱԺ-ն համաձայնեց, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի. 87 կողմ, 0 դեմ
Ազգային ժողովի նախասրահում ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդման թույլտվություն տալու գլխավոր դատախազի միջնորդության հարցով պատգամավորների փակ գաղտնի քվեարկությունը:
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետամպնդում իրականացնելուն կողմ է քվեարկել 87 պատգամավոր, դեմ ոչ ոք չի եղել:
Նշենք, որ նախագահ «Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցությունները հայտարարել էին, որ իրենք չեն մասնակցում այդ քվեարկությանը: