Արցախի «Արդարություն» խմբակցության հայտարարությունը
Հարգելի՛ հայրենակիցներ,
Ինչպես գիտեք, հունիսի 10-ից ԱԺ «Արդարություն» խմբակցությունը մասնակցում է 2019 թվականի պետական բյուջեյի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը։
Ցավով պետք է նշենք, որ Աժ-ում բարձրացրած մեր հարցերը հաճախ «փշերով» է ընդունվում, իսկ երբեմն որոշ պատգամավորներ իրենց վրա են վերցնում կառավարությանը հասցեագրած մեր հարցերին պատասխանողի «դժվարին դերակատարությունը»։
Սիրելի՛ հայրենայկիցներ,
Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը առ այն, որ ԱԺ-ում թույլ չենք տալու որևէ ձևական քննարկում, հետևելու ենք իշխանությունների կողմից իրականացված յուրաքանչյուր ծրագրի օրինականությանը և արդյունավետությանը, ամեն ինչ անելու ենք թույլ չտալու բյուջեյի միջոցների ոչ հասցեական և ոչ նպատակային օգտագործումը։
Կոչ ենք անում ԱԺ մեր որոշ գործընկերներին գործել բացառապես Ազգային Ժողովի կանոնակարգ սահմանադրական և Ազգային ժողովի աշխատակարգ օրենքների դրույթներին համապատասխան։