«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության (ԴԱԿ) նախաձեռնող խմբի հայտարարությունը
ԴԱԿ նախաձեռնող խումբը՝ քննարկելով երկրում ընթացող զարգացումները,
-իր համերաշխությունն է հայտնում ՀՅԴ, «Հայրենիք», «Մեկ Հայաստան» կուսակցությունների համատեղ հայտարարությանը՝ միանալով դրան,
-զորակցություն է հայտնում ԲՀԿ-ին և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին,
-անհրաժեշտ է համարում քաղաքական և հանրային լայն կոնսոլիդացիան՝ երկրում ավտորիտար զարգացումները կանխելու, հակաճգնաժամային ժամանակավոր կառավարության ձևավորման և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգով։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության (ԴԱԿ) նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանց