Արտակարգ դրության ժամանակ մարդու իրավունքների տեսանկյունից խախտվել են բոլոր տեսակի նորմերը. Ավետիք Իշխանյան
Խաղաղ հավաքների իրավունքը համարվում է կյանքի իրավունքից հետո ամենակարևորներից մեկը, քանի որ այն իր մեջ ներառում է և՛ խոսքի ազատությունը, և՛ բողոքի իրավունքը, «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները» խորագրով քննարկման ժամանակ, խոսելով մարդու իրավունքների սահմանափակումների մասին, ասաց Հայաստանի «Հելիսնկյան» կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, փոխանցում է Aysor.am-ը:
«Արտակարգ դրության ընթացքում խաղաղ հավաքների իրավունքը արգելափակելով՝ սկսեցին քաղաքական ռեպրեսիաներ։ Ստացվում է, թե մենք կարող ենք մարդու դեմ քրեական գործ հարուցել, կալանավորել, բայց դուք բողոքելու իրավունք չունեք», - ասաց Իշխանյանը։
Նա նշեց, թե հավաք է կոչվում մեկ հոգուց ավելի մարդկանց հավաքը, և մեկ հոգու ակցիան հավաք կոչվել չի կարող։ Մինչդեռ, իր հաշվարկներով, այս ընթացքում բերման է ենթարկվել 3 քաղաքացի, ովքեր միայնակ ակցիա են իրականացրել։
«Խախտվել է բոլոր տեսակի նորմերը», - ասաց իրավապաշտպանը։