Իսպանիան հուլիսի 16-ին կոգեկոչի կորոնավիրուսի համաճարակի զոհերի հիշատակը
Հուլիսի 16-ին Իսպանիայում տեղի կունենա կորոնավիրուսի համաճարակի զոհերի հիշատակին նվիրված պաշտոնական արարողություն, ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը:
«Հուլիսի 16-ին տեղի կունենա պետական արարողություն՝ ի հիշատակ մահացած 27 հազար մեր հայրենակիցների, և ի պատիվ նրանց, ովքեր կռվել են համաճարակի առաջնագծում»,- ասել է Սանչեսը՝ ելույթ ունենալով պատգամավորների համագումարում: Արարողությանը կմասնակցեն արքա Ֆելիպե VI- ը, Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրախորհրդարանի նախագահ Դևիդ Սասոլին, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Խոսեպ Բորելը, ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոզ Ադան Գեբրիուսը:
Իսպանիան համաճարակի հետևանքով ամենատուժած երկրներից մեկն է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ավելի քան 27 հազար մարդ դարձել է COVID-19-ի զոհ: 10-օրյա սուգը ժողովրդավարական Իսպանիայի պատմության մեջ ամենաերկար սգո արարողությունն է։ Այն տևել է մայիսի 27-ից մինչև հունիսի 5-ը: