Գագիկ Ծառուկյանը չի նահանջելու և պատրաստ է պատասխանել ցանկացած հարցի
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին հարցի քննարկումը դեռ չի ավարտվել: Այն կշարունակվի այսօր՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում: Ինչպես ավելի վաղ կուսակցության առաջնորդը հայտարարել էր, ինքը չի ընդունում իրեն մեղսագրվող և՛ ոչ մի մեղադրանք, քանի որ, իրականում, երկար տարիներ է կապ չունի իրեն պատկանող բիզնեսների կառավարման հետ:
Ինչ վերաբերում է ընտրություններից առաջ կաշառքի դրվագին, ապա դա ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ այն ընդամենը համակարգչով կազմած թուղթ է, որը կարելի է հեշտությամբ սարքել: Ավելին, դեռ պետք է իշխանությունները կարողանան ապացուցել ոչ միայն այդ թղթերի այնպես էլ դրանց պարունակության հավաստիությունը:
Այդ ամենով հանդերձ Գագիկ Ծառուկյանը պատրաստ է պատասխանել ցանկացած հարցի և չի խուսափելու քննությունից: Ավելին, որպես քաղաքական գործիչ գնալու է մինչև վերջ, քանի որ այն, ինչ այս ընթացքում իրականացվում է իր հանդեպ քաղաքական վենդետա է: