Հրայր Թովմասյանը կմնա՞, թե՞ չի մնա ՍԴ-ում. Ալեն Սիմոնյանը կոչ արեց չշտապել, քանի որ շատ բան կարող է փոխվել
Ես կարծում եմ՝ երկուշաբթի կամ երեքշաբթի կլինի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, այիսնքն հարցի քննարկման փուլում դա կլինի: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, ՔՊ գրասենյակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԾ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Վենետիկի հանձնաժողովը ՍԴ-ի վերաբերյալ դեռ իր կարծիքը չի ուղարկել, սակայն «Իմ քայլի» պատգամավորնեն արդեն շրջանառության մեջ են դրել Սահմանադրության մեջ փոփոխությունների նախագիծը:
Դիտարկմանը, որ առաջարկվող տարբերակով Հրայր Թովմասյանը կշարունակի մնալ ՍԴ անդամ, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Եկեք չշտապենք, կտեսնենք: Զարգացումները տարբեր ժամանակներում տարբեր լուծումներ են առաջարկում: Իրավիճակը փոխվում է եւ ձեր ասածը առ այն, որ Հրայր Թովմասյանը կշարունակի կամ չի շարունակի մնալ, կարող եմ ասել, որ քննարկման փուլում շատ բան կարող է փոխվել: Եկեք չշտապենք»:
Նշնեք, որ ըստ «Իմ քայլի» ներկայացրած նախագծի, դադարեցվում է ՍԴ այն դատավորների գործունեությունը, որոնք պաշտոնավարում են 12 տարուց ավելի, նաեւ ՍԴ նախագահն է պաշտոնանկ արվում եւ պետք է տեղի ունենան ՍԴ նախագահի ընտրություններ: Նշենք, որ Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ է 2 տարի, հետեւաբար ըստ այդ մոդելի, նա կմնա ՍԴ դատավոր: