Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հետաքրքիր միջադեպ է գրանցվել Իրանի և Թուրքիայի միջև. Ահարոն Վարդանյան
Որոշ ժամանակ առաջ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյմն Սոյլուն Իրանին մեղադրել էր PKK ներկայացուցիչներին սատարելու և վերջիններիս իր տարածքում պահելու մեջ։ Ի պատասխան Սոյլուի մեղադրանքների՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրն ասել է, որ թուրք պաշտոնյայի հայտարարություներն անհիմն են և ամենևին չեն բխում Իրանի ու Թուրքիայի սահմանապահ ծառայությունների կողմից համատեղ իրականացրած շահերից և, առնվազն, տարօրինակ են։
Իրանցի գեներալը նշել է, որ ԻՀՊԿ-ն մշտապես ձգտել է Իրանը զերծ պահել ահաբեկչական տարրեի ներթափանցումներից, ի տարբերություն որոշ երկրների, որոնք հովանավորւմ են ահաբեկչությունը։ Իրանում ահաբեկչական խմբավորումների ներկայությունն Իսլամական Հանրապետության կարմիր գծերից մեկն է։
Այս ամենի մեջ մի կարևոր և նուրբ պահ կա․ թուրք պաշտոնյան իր հայտարարությունն արել էր բավական ժամանակ առաջ, իսկ պատասխանը ստանում է այն պահին, երբ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանդիպում է իր թուրք գործընկերոջ հետ, իսկ Թուրքիան էլ ռազմական գործողություներ է սկսում Իրաքի հյուսիսում՝ ընդ որում, հետաքրքիր պատահականությամբ, թե պատմական զուգատիպությամբ՝ հենց քրդաբնակ հատվածներում։