Այսօր՝ 19 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Օրենքի նախագծի վրա «արյուն» կա

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի նախագահին և դատավորներին փոխելուն միտված սահմանադրական փոփոխությունների նախագիծ է մշակել: Նախագիծը հրապարակված է ԱԺ կայքում:
Հատկանշական է, որ օրենքի նախագծի մշակմանը, ըստ մամուլի հրապարակումների, մասնակցել է ավելի քան 50 պատգամավոր։ Դա, անշուշտ, հուսադրող է.  50 և ավելի հոգուց ավելի մեծ հավանականությամբ կարելի է ակնկալել խելքը գլխին մի բան, չնայած, ճիշտը որ ասենք, մի հոգին էլ կարող էր դա անել՝ պայմանով, եթե պրոֆեսիոնալ է։ 
Կարծում եմ, պրոֆեսիոնալ անհատականությունների աղետալի պակասը հրապարակ չբերելու մտահոգությունից բացի, 50 (և ավելի) իմքայլականին մի մեռելածին օրենքի շուրջ միավորել է նախ տպավորիչ թվով մեռելածինին հույժ կենդանի ցույց տալու, ապա նաև միասնականության պատրանք ստեղծելու ցանկությունը։ Պատկերացնում եք՝ 50 իմքայլական գլուխ մտածում է նույնի մասին՝ ոնց անեն, որ ՍԴ նախագահին իր քայլով տուն ուղարկեն։ Բայց օրենքի նախագծի բոլոր իրավական և բարոյական նրբությունները լավ ըմբռնելու համար թերևս հարկ կա նորից  հիշեցնելու, որ  օրենքի այս նախագիծը «մշակվել» է (երբեմն որքա՛ն ափսոս են բառերը) այն բանից հետո, երբ ոչ թե 50, այլ ողջ իմքայլական կադրային զինուժը, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ՝ վրադիր (թերևս՝ ներդիր), լծվել էին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնից հրաժարեցնելու գործին՝ կոմպրոմատներ էին սարքում մարդու գլխին՝ չխորշելով անգամ ընտանիքի անդամներին (աղջիկներին) և ծերունի հորը շինծու քրեական գործերի մեջ ներքաշելուց։ Անշուշտ, գործին միացել էին նաև իշխանական հայտնի ֆեյք-ստորաբաժանումները՝ «օդից» (վիրտուալ) ապահովելով հարձակման հաջողությունը։ Տեսան՝ բան դուրս չի գալիս, համաքայլ թքեցին սահմանադրության երեսին՝ նախաձեռնելով տխրահռչակ սահմանադրական հանրաքվեն։

Եվ արդ, այսքանից հետո, մեկ էլ պարզվում է, որ կարելի էր նպատակին հասնել հեշտ ու հասարակ, առա՛նց վերոնշյալ և այլ օյինբազությունների՝ ընդամենը օրենք ընդունելով Սահմանադրական դատարանի նախագահին և դատավորներին փոխելու մասին։ Ալաշկերտցի պապս կասեր՝ ձեր զուլո՛ւմ բըլի (փուլ գա), բա որ այդքան «օրինահեն» ճանապարհ կար, ինչո՞ւ էիք սարուձոր ընկել, ինչո՞ւ էիք կոտորում ձեզ ու բռնաբարում իրավագիտական միտքը, բա ձեր կրած «ան-բարոյական» վնասը ո՞վ պետք է փոխհատուցի, Արման Բաբաջանյանինն էլ՝ վրադիր։ Իսկ ավելի լուրջ՝  օրենքով ՍԴ նախագահի հարցը լուծելու գաղափարին եթե դուք հանգել եք այսքա՛ն անազնիվ դեգերումներից հետո, ուրեմն ողջամիտ չէ՞ մարդկանց  կասկածը, որ այս օրենքը նույնքան ապօրինի է, որքան ձեր ընդունած այլ օրենքները։
Վերադառնանք օրենքի նախագծին։ Ինչպես յուրաքանչյուր նախագիծ, այս մեկն էլ «Հիմնավորումներ» բաժին ունի, ինչպես նաև՝ «Ակնկալվող արդյունքներ» հատված (3-րդ կետ)։
«Սահմանադրության փոփոխությունների նախագծով ակնկալվում է լուծել Սահմանադրական դատարանի կազմի սահմանադրականության և դրա նկատմամբ հանրային վստահության բացակայության շուրջ առկա խնդիրները»․․․ Այս միտքը դեռ կշարունակենք-կավարտենք, մինչ այդ տրամաբանական դադար տանք և հարցնենք իմքայլական 50 (և ավելի) գլուխներին․ այդ ո՞վ է որոշել, որ ՍԴ նկատմամբ «հանրային վստահության բացակայություն» կա․ դո՞ւք։ Եվ ե՞րբ եք որոշել, իսկ վերջին տարվա համար «վստահության բացակայության» վերաբերյալ ուսումնասիրություններ, ինչ-որ հանրաբանական հարցումներ անցկացրե՞լ եք։ Դրանք հրապարակվե՞լ են։  Եթե՝ այո, ինչո՞ւ վերոբերյալ ս տ ա պ ա տ ի ր նախադասությունը գրելուց հետո համապատասխան հղումներ չեք արել, ինչպես արել եք այլ դեպքերում՝ նույն այդ օրենքի նախագծում։ Ձեզ հաստատ չէր խանգարի հանրային վստահության չափը որոշել ա՛յն բանից հետո, երբ «անվստահելի» Սահմանադրական դատարանը ոչ ևս արեց ձեր իսկ ընդունած «Բանկային գաղտնիքի մասին» խայտառակ օրենքը։ Ուրեմն՝ մեծ-մեծ խոսելուց առաջ արժեր մի լավ մտածել (50 և ավելի գլուխը՝ գլուխների պատկառելի քանակ է) ձեր «ակնկալած արդյունքի» մասին։
Շարունակենք և հիմա՝ այս օրենքի ընդունման պարագայում ակնկալվող արդյունքներից էլի՛ մեկի մասին․ «Արդյունքում կյանքի կկոչվեն 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված՝ Սահմանադրական դատարանի կազմավորման և գործունեության  նոր մակարդակի ժողովրդավարական չափանիշները»։
 Տեղ հասանք։ Ճիշտ է՝ լեզվական խոշոր վթարներով, զոհ տալով հայոց քերականությունը, բայց՝ տեղ հասանք։ Ավելի ճիշտ՝ հասանք․․․ Վահե Գրիգորյանին, որ մունջ ինքնավստահությամբ վերջին տարում միլիոններ է յուրացրել պետական միջոցներից՝ չաշխատելո՛վ, մատը մատին չխփելո՛վ, իսկ այս օրենքի կիրարկման «արդյունքում»՝ կդառնա ՍԴ նախագահ՝ ապահովելով նրա «գործունեության նոր մակարդակի ժողովրդավարական չափանիշները»։ Ուրեմն՝ իշխանությունների համոզվածությամբ՝ պ ո ր տ ա բ ու յ ծ ը կդառնա նույն այդ իշխանություններից միանգամայն ա ն կ ա խ՝ «ժողովրդավարական չափանիշներով» գործող դատարանի ա ն կ ա խ նախագահ։
Ձեր զուլո՛ւմ բըլի․․․

ՀԳ․։ Ի դեպ, օրենքի նախագծի զեկուցող է նշանակված իմքայլի իրավաբանական զինանոցի ծանր հրետանին՝ Վահագն Հովակիմյանը, որը փաստորեն վերապրոֆիլավորվել է՝ վերջնականապես դառնալով իրավաբան, թեև որևէ բարձրագույն ուսումնական հաստատություն չի ավարտել։ 

ՀԳ․ 1․ Օրենքի նախագծի վրա արդեն «արյուն» կա, որը ոչ ուղիղ գծով, սակայն ժառանգվել է չհաջողված «նախնուց»՝ սահմանադրական հանրաքվեի մասին օրենքից, որի կիրարկումն ուղեկցվեց իրենով իսկ պայմանավորված՝ համավարակի խորացմամբ ու մարդկային կյանքերով։ 

Որ դեպքերում է ՌԴ-ն իրավասու միջուկային զենք կիրառել. Պուտինը ստորագրել է երկրի նոր միջուկային դոկտրինը Երևանի բնակիչները, որոնց 100-ամյակը կլրանա, քաղաքապետարանից 1 միլիոն դրամ կստանան ««Վիշապ»-ի նոր հավաքածուն մեր կայքում է»․ Սիրուշոն ներկայացնում է «Պրեգոմեշ»-ի նոր հավաքածուն (տեսանյութ) Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ Փաշինյանն իր շրջապատին զոհում է՝ իշխանությունը պահելու համար. Ավետիք Չալաբյան Բացահայտվել է 10կգ թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք․ կալանավորվել է 2 անձ (տեսանյութ) «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան Պուտինը կայցելի Հնդկաստան. Պեսկով Այսօր Գագիկ Ծառուկյանի մայրիկի` Ռոզա Ծառուկյանի տարեդարձն է «Միլանը» չի ծրագրում ուժեղացնել կազմը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ. Իբրահիմովիչ ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է Ի՞նչ պաշտոնում է նշանակվելու ներքին գործերի նախկին նախարարը Ucom-ի 5G ցանցը գործարկվել է 11 նոր քաղաքներում Առողջապահության նախարարությունը նոր ղեկավար կունենա Անդրանիկ Քոչարյանն իրեն հաղթող է զգում Թրամփը Փաշինյանին զգուշացրել է Իրանի հարցով Հայաստանի և Հայ ժողովրդի բնական ու անփոխարինելի դաշնակիցները ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը և Հայոց Ազգային Բանակն են․ Խաչիկ Ասրյան «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար 60 % արդյունավետությամբ արևային մարտկոց. աշխարհում առաջին անգամ հայտնագործվել է հզոր ֆոտոբջիջ Առողջապահական ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլոր բնակավայրերում. ծրագրի աջակիցներից է նաև` ԶՊՄԿ ընկերությունը Պատրաստվեք. շրջանառության հարկը հունվարի 1-ից բարձրանում է 100 տոկոսով Ազգային պետություն` չի նշանակում նացիզմ, ֆաշիզմ․ «Հայաքվե» Խոսենք փաստերով. ինչո՞ւ են առաջ տանում «Պատմական Հայաստանի» թեման․ Մենուա Սողոմոնյան Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ» «Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կողմից և արհամարհական ոճով կվռնդվեն պաշտոնից»․ «Փաստ» Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ» Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին․ «Փաստ» Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ» Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ» Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ» Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ» Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank ՌԴ-ն բալիստիկ հրթիռով հարվածել է Օդեսային. կա 8 զոհ, 39 վիրավոր Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան Փարաքարի ՔՊ–ական համայնքապետը հրաժարական է ներկայացրել Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք Չալաբյան Փաշինյանի թիմից պատժվում է էն մարդը, ով իր հետ փողով չի կիսվել. Ընդդիմադիր պատգամավոր «Գոյ» թատրոնի աշխատակիցների նստացույցը շարունակվում է Ռաֆինյան աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է և հպարտություն բոլոր բրազիլացիների համար. Ռոմարիո