Այսօր՝ 20 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

2015-ին պատգամավոր Փաշինյանը սահմանադրական փոփոխությունները համարում էր կեղծ օրակարգ․ 2020-ին վարչապետ Փաշինյանի համար սա միակ «անկեղծ» օրակարգն է․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է  երեկ Խորհրդարանում ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծին։ Նա մասնավորապես գրել է․

«2015-ին, երբ ողջ ընդդիմադիր դաշտը համախմբվել էր Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմ, և փողոցում տասնյակ հազարավոր մարդիկ էին, ընդդիմադիր պատգամավոր Ն. Փաշինյանը սահմանադրական փոփոխությունները համարում էր կեղծ օրակարգ։ Միայն իրեն հասկանալի պատճառներով։

2020-ին վարչապետ Փաշինյանի համար Սահմանադրական փոփոխություններն արդեն միակ «անկեղծ» օրակարգն է։ Նա ավելի քան անկեղծ է իր նպատակներում՝ ունենալ միահեծան իշխանություն։

Թե ինչ է նշանակում 21-րդ դարում, Հարավային Կովկասում, Ադրբեջանի և Թուրքիայի հարևանությամբ, ռեսուրսներով աղքատ փոքր Հայաստանում ունենալ մեկ մարդու միահեծան իշխանություն, բարդ չէ հասկանալ։

Հունիսի 22-ը Հայաստանի ամենահիշվող օրերից մեկն է դառնալու։ Ինձ մոտ կա տպավորություն, որ հեղինակն ինքն իրականում չի պատկերացնում իր արածի ողջ ծավալը. դրել էր այլ խնդիր, բայց ստանալու է այլ իրականություն։

Արտակարգ դրության պայմաններում, համաճարակի փուլում 24 ժամվա ընթացքում մտածել, որ կարելի է երկրում իրականացնել սահմանադրական փոփոխություննե՞ր. դրա համար իսկապես մեծ ԱՆԿԵՂԾություն է պահանջվում։

Կա տեսակետ, որ կատարվածը սահմանադրական հեղաշրջում է։ Սա իրավական կողմն է, և հավանորեն այդպես է։ Կա նաև հարցի բարոյական կողմը, և այդ տեսանկյունից կատարվածը իրավական դիակապտություն է։

Հայտնի քաղաքական հնարք է՝ օգտվել երկրում առկա բարդ իրավիճակից, տվյալ դեպքում՝ վիրուսի բերած ճգնաժամից, երբ մարդկանց ուշադրության առանցքում համաճարակն է, հիվանդանոցներում գտնվող հարազատները, տեստավորվելու ու դեղորայք ձեռք բերելու սուր հոգսը, սոցիալական-տնտեսական բազմապատկված խնդիրները, և իրականացնել քայլեր, որոնք այլ պայմաններում շատ բարդ էր լինելու հիմնավորելը և իրագործելը։ «Պետք է հասցնել բոլոր վերքերը միանգամից», խորհուրդ էր տալիս Մաքիավելին, սակայն նա ի նկատի ուներ հակառակորդին, և ոչ՝ սեփական երկիրը, որի ֆիզիկական և տնտեսական «մարմինն» արդեն խոցված է բազմաթիվ կողմերից, իսկ դու լուրջ հարված ես հասցնում իրավական հիմքերին և քաղաքական կայունությանը։

Սա ունենալու է ծանր հետևանք, սրանում կասկած չկա։ Գինն այս պահին դժվար է հաշվարկել, բայց մի թանկ գին վճարվելու է սրա դիմաց։ Շատ բաներ ապագայում գուցե հնարավոր կլինի շտկել, շատ բաներ՝ ցավոք ոչ։  Փոփոխության հեղինակներն այս պահին խիստ ինքնավստահ են և չեն խորշում մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ կիրառել անգամ իրենց ենթակա պատգամավորների հանդեպ՝ վստահեցնելով նրանց, թե այս ամենն արվում է «վասն հայրենյաց»։ Որ հանկարծ նրանք չսթափվեն ու չհասցնեն հասկանալ, թե իրականում ինչ դեր է իրենց հատկացվել այս ողջ պատմության մեջ։ 

Ժողովրդի ձայնով իշխանության եկած և երկու տարի ժողովրդի անունից խոսող մարդն ընդամենը 89 հոգով իրականացրեց Սահմանադրական փոփոխություն։

Զուտ մարդկայնորեն հետաքրքիր է՝ 89 ձայնը ստացվել է Աում Սինրիկիոյի մոդելո՞վ, թե՞ ազդեցության այլ մեխանիզմների։ Մի օր այդ հարցն անպայման պիտի պարզվի՝ հետագայում երբեք, ոչ մի իշխանության օրոք  թույլ չտալու համար։

Հ. Գ.

Զարգացումների տրամաբանությունը հուշում է, որ հեռու չէ այն  պահը, երբ իշխանությունը կկատարի կորոնավիրուսի դեմ պայքարի իր ջախջախիչ քայլը՝ քրեական գործ կհարուցի վիրուսի դեմ։ Պատկերացրեք՝ հանձնարարականի պահը, էմոցիոնալ ֆոնը, իրավապահների պատրաստակամությունը, ՀՔԾ պետի բացատրությունները և ԱԱԾ-ի խուզարկությունները հիվանդանոցներում, շտապօգնությունում, վերակենդանացման բաժանմունքներում, Արտուշ Գաբրիելյան - Դանիելյան - Դանիբեկյան շարքի դատավորներից որևէ մեկի կողմից վիրուսին կալանք տալու պահը, Հ1-ի և մի շարք այլ իշխանամերձ լրատվամիջոցների եթերն այդ երեկո, 86 իմքայլական պատգամավորների աջակցության հայտարարությունը։ Այսօրվա Հայաստանում սա միանգամայն հնարավոր է»։ 

Սիմոնյանը Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ քննարկել է երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր ՌԴ ՊՆ-ն հաստատել է. Ուկրաինան ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ տարածքին «Ռուսաստան-Հայաստան» հասարակական երկրորդ ֆորումին ընդառաջ հանդիպեցի հայ և ռուս երիտասարդների հետ․ Մհեր Ավետիսյանը Որ դեպքերում է ՌԴ-ն իրավասու միջուկային զենք կիրառել. Պուտինը ստորագրել է երկրի նոր միջուկային դոկտրինը Երևանի բնակիչները, որոնց 100-ամյակը կլրանա, քաղաքապետարանից 1 միլիոն դրամ կստանան ««Վիշապ»-ի նոր հավաքածուն մեր կայքում է»․ Սիրուշոն ներկայացնում է «Պրեգոմեշ»-ի նոր հավաքածուն (տեսանյութ) Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ Փաշինյանն իր շրջապատին զոհում է՝ իշխանությունը պահելու համար. Ավետիք Չալաբյան Բացահայտվել է 10կգ թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք․ կալանավորվել է 2 անձ (տեսանյութ) «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան Պուտինը կայցելի Հնդկաստան. Պեսկով Այսօր Գագիկ Ծառուկյանի մայրիկի` Ռոզա Ծառուկյանի տարեդարձն է «Միլանը» չի ծրագրում ուժեղացնել կազմը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ. Իբրահիմովիչ ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է Ի՞նչ պաշտոնում է նշանակվելու ներքին գործերի նախկին նախարարը Ucom-ի 5G ցանցը գործարկվել է 11 նոր քաղաքներում Առողջապահության նախարարությունը նոր ղեկավար կունենա Անդրանիկ Քոչարյանն իրեն հաղթող է զգում Թրամփը Փաշինյանին զգուշացրել է Իրանի հարցով Հայաստանի և Հայ ժողովրդի բնական ու անփոխարինելի դաշնակիցները ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը և Հայոց Ազգային Բանակն են․ Խաչիկ Ասրյան «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար 60 % արդյունավետությամբ արևային մարտկոց. աշխարհում առաջին անգամ հայտնագործվել է հզոր ֆոտոբջիջ Առողջապահական ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլոր բնակավայրերում. ծրագրի աջակիցներից է նաև` ԶՊՄԿ ընկերությունը Պատրաստվեք. շրջանառության հարկը հունվարի 1-ից բարձրանում է 100 տոկոսով Ազգային պետություն` չի նշանակում նացիզմ, ֆաշիզմ․ «Հայաքվե» Խոսենք փաստերով. ինչո՞ւ են առաջ տանում «Պատմական Հայաստանի» թեման․ Մենուա Սողոմոնյան Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ» «Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կողմից և արհամարհական ոճով կվռնդվեն պաշտոնից»․ «Փաստ» Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ» Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին․ «Փաստ» Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ» Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ» Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ» Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ» Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank ՌԴ-ն բալիստիկ հրթիռով հարվածել է Օդեսային. կա 8 զոհ, 39 վիրավոր Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան Փարաքարի ՔՊ–ական համայնքապետը հրաժարական է ներկայացրել Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք Չալաբյան