Այսօր՝ 19 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ալիևը փորձում է մեր անցած 30 տարիների ճանապարհը նսեմացնել, նա ուզում է հայ հանրության տարբեր շերտերի միջև հակասություններ որոնել. խոհեմություն կլինի, որ հրաժարվենք իրար ոչնչացնելուց. Վահրամ Բալայան

Արցախի խորհրդարանի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պահպանել իր հակահայկական գիծը:

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին, որոնցով նա քննադատել է անկախ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանություններին:

«Նա փորձում է մեր անցած այս 30 տարիների ճանապարհը նսեմացնել, սև բծեր հայտնաբերել մեր անցած ուղու վրա: Իրականում, իհարկե, նրա ասածները հերյուրանք են: Անկախ ամեն ինչից՝ այս 30 տարիների ընթացքում թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախի Հանրապետությունում տարբեր ղեկավարների ժամանակ մեր ունեցած թերություններից, մենք նաև ունեցել ենք շատ ձեռքբերումներ, հաջողություններ: Մեր հայրենիքի մի մասն ազատագրվել է, մենք այսօր ունենք պետական սահմանում հայոց երկիր՝ 42 հազար քառ. կմ  տարածքով: Սա ակնհայտ փաստ է, և պետք է ընդունել»,- ասաց նա:

Վահրամ Բալայանի խոսքով՝ իհարկե, բանակաշինության ոլորտում էլ, անկախ նրանից, թե ինչ վիճակ է եղել, նույնպես ունեցել ենք հաջողություններ, այնպես որ, Ալիևի հայտարարությունները իրականության հետ կապ չունեն:

«Դա նաև փորձ է հայ հանրության տարբեր շերտերի միջև հակասություններ որոնելու, փորձելու մեր երկրի ներքին անդորրը ինչ-որ ձևով խախտել»,- ասաց նա:

Հարցին, թե երբ ձերբակալվում են արցախյան պատերազմի հերոսները, գեներալները, արդյոք կանխատեսելի չէր, որ Ադրբեջանը դա որպես հաղթաթուղթ կօգտագործեր, Վահրամ Բալայանը պատասխանեց.

«Իհարկե, այն մոտեցումները, որոնք դրսևորվում էին մեր բանակի հրամկազմի և ընդհանրապես արցախյան հերոսամարտի մասնակիցների նկատմամբ, անընդունելի էին:  Նորից եմ կրկնում՝ սխալները, որոնք կան, հասկանալի են, բայց մյուս կողմից էլ՝ մենք չենք կարող անընդհատ հետ նայել և խնդիրներ գտնել և նորից փորձել այդ հիմքերի վրա մեր ներսում խնդիրներ առաջացնել, հասարակության տարբեր շերտերի բաժանել,- ասաց նա՝ նկատելով, որ մենք և՛ տարածքով, և՛ թվաքանակով փոքր ժողովուրդ ենք, և հակասությունները չեն օգնում անգամ նոր իշխանություններին՝ հաջողություններ արձանագրելու գործընթացում,- ես կարծում եմ, որ պետք է առաջ նայել, անցած էջը փակել և փորձել նոր հիմքեր կառուցել՝ ավելի զարգացած երկիր ունենալու տեսլականով»:

Վահրամ Բալայանը նշեց, որ պատմությունն է վկայում, որ դարերի ընթացքում մենք, անընդհատ իրար ոչնչացնելով, կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը: «Կարծում եմ, որ խոհեմություն կլինի, որ հրաժարվենք այդ ճանապարհից, և փորձ արվի ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը հնարավորություն կտա միասնական ջանքերով շարունակել մեր երկրի զարգացումը: Չպետք է մոռանանք նաև, որ մենք պատերազմող երկիր ենք, և Աստված մի արասցե, վաղը պատերազմ լինելու պարագայում, խրամատում միմյանց թշնամի չհամարենք»,- ասաց նա:

Վահրամ Բալայանը չցանկացավ մեկնաբանել  Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակի և արտաքին գործերի նախարարության արձագանքները՝ Ալիևի հայտարարություններին՝ համարելով, որ դրանք ՀՀ իշխանությունների մոտեցումներն են, ինքն իրեն իրավունք չի վերապահում դրանց գնահատականներ տալ:

Դիտարկմանը, թե վարչապետի խոսնակը, արձագանքելով Ալիևի հայտարարություններին, նորից անդրադարձել էր նախորդ իշխանություններին, Վահրամ Բալայանը պատասխանեց.

«Իմ ասածը հենց դրան է վերաբերում, որ ես ցանկանում եմ, որ այդ մեղադրանքները չլինեն: Անընդհատ փորձել փորել, ինչ-որ նոր բաներ գտնել, իրար մեղադրել… դա համենայն դեպս իմ ճանապարհը չէ: Դա անընդունելի է: Կուզեի մեր ներքին խնդիրները լուծելու համար առավել սահուն ճանապարհ գտնեինք: Ես այդ ճանապարհն եմ նախընտրում»,- ասաց նա:

Որ դեպքերում է ՌԴ-ն իրավասու միջուկային զենք կիրառել. Պուտինը ստորագրել է երկրի նոր միջուկային դոկտրինը Երևանի բնակիչները, որոնց 100-ամյակը կլրանա, քաղաքապետարանից 1 միլիոն դրամ կստանան ««Վիշապ»-ի նոր հավաքածուն մեր կայքում է»․ Սիրուշոն ներկայացնում է «Պրեգոմեշ»-ի նոր հավաքածուն (տեսանյութ) Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ Փաշինյանն իր շրջապատին զոհում է՝ իշխանությունը պահելու համար. Ավետիք Չալաբյան Բացահայտվել է 10կգ թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք․ կալանավորվել է 2 անձ (տեսանյութ) «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան Պուտինը կայցելի Հնդկաստան. Պեսկով Այսօր Գագիկ Ծառուկյանի մայրիկի` Ռոզա Ծառուկյանի տարեդարձն է «Միլանը» չի ծրագրում ուժեղացնել կազմը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ. Իբրահիմովիչ ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է Ի՞նչ պաշտոնում է նշանակվելու ներքին գործերի նախկին նախարարը Ucom-ի 5G ցանցը գործարկվել է 11 նոր քաղաքներում Առողջապահության նախարարությունը նոր ղեկավար կունենա Անդրանիկ Քոչարյանն իրեն հաղթող է զգում Թրամփը Փաշինյանին զգուշացրել է Իրանի հարցով Հայաստանի և Հայ ժողովրդի բնական ու անփոխարինելի դաշնակիցները ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը և Հայոց Ազգային Բանակն են․ Խաչիկ Ասրյան «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար 60 % արդյունավետությամբ արևային մարտկոց. աշխարհում առաջին անգամ հայտնագործվել է հզոր ֆոտոբջիջ Առողջապահական ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլոր բնակավայրերում. ծրագրի աջակիցներից է նաև` ԶՊՄԿ ընկերությունը Պատրաստվեք. շրջանառության հարկը հունվարի 1-ից բարձրանում է 100 տոկոսով Ազգային պետություն` չի նշանակում նացիզմ, ֆաշիզմ․ «Հայաքվե» Խոսենք փաստերով. ինչո՞ւ են առաջ տանում «Պատմական Հայաստանի» թեման․ Մենուա Սողոմոնյան Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ» «Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կողմից և արհամարհական ոճով կվռնդվեն պաշտոնից»․ «Փաստ» Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ» Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին․ «Փաստ» Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ» Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ» Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ» Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ» Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank ՌԴ-ն բալիստիկ հրթիռով հարվածել է Օդեսային. կա 8 զոհ, 39 վիրավոր Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան Փարաքարի ՔՊ–ական համայնքապետը հրաժարական է ներկայացրել Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք Չալաբյան Փաշինյանի թիմից պատժվում է էն մարդը, ով իր հետ փողով չի կիսվել. Ընդդիմադիր պատգամավոր «Գոյ» թատրոնի աշխատակիցների նստացույցը շարունակվում է Ռաֆինյան աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է և հպարտություն բոլոր բրազիլացիների համար. Ռոմարիո