Հունաստանն զգուշացրել է Թուրքիային
Հունաստանի պաշտպանության նախարարի տեղակալն անուղղակի զգուշացնելով Թուրքիային, հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ցանկացած սցենարի:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, գեներալ Ալքիվիադիս Ստեֆանիսն ընդգծել է, որ Թուրքայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը սպառնում է և միևնույն ժամանակ այդ երկիրը խոսում է բանակցության մասին:
Հունաստանի ռազմական պաշտոնյան նշել է.«Մենք պատրաստ ենք մեր հայրենիքում բանակցել, նաև պատրաստ ենք պաշտպանել մեզ և մեր երկրի շահերը»:
Անկարայի և Աթենքի միջև հարաբերությունները լարվել են Միջերկրական ծովում նավթի և գազի շահագործման իրավունքի և Էգեյան ծովում տարածքային վեճերի պատճառով:
1970-ականների կեսերից սկսած, Թուրքիան ու Հունաստանը երեք անգամ կանգնել են պատերազմի շեմին: