Արցախի նախագահը փոփոխություններ է կատարել ներման հարցերի հանձնաժողովի կազմում
Արցախի նխագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 9-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն` փոփոխություններ են կատարվել Արցախի Հանրապետության նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի կազմում:
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով Սևակ Հակոբյանը: