Արթուր Վանեցյանի թեզերը դարձել են նրա շուրջ ընդդիմադիր բևեռի ձևավորման հիմքը
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, լինելով պետականամետ գործիչ կարծում է, որ կամայականություններով ու մասկի-շոուներով հնարավոր չի լինելու երկիր կառուցել, իսկ, այսպես կոչված՝ բացահայտումները, որոնք մեծ հաշվով իրավիճակը չեն փոխում դեպի լավը, չեն կարող սեպ խրել հասարակության մեջ: Ավելին, մարդկանց բռնել- բաց թողնելու խաղերը հղի են բազմաթիվ վտանգներով և կարող են խարխլել երկրի թե՛ տնտեսական հիմքերը, թե՛ քաղաքական կայունությունը:
Ուստի հարկավոր է կանգ առնել, սթափվել, ավելի խելամիտ ու պետականաշինությանը միտված քայլեր ձեռնարկել: Բայց, կարծես, իշխնությունները չեն ցանկանում իրենց պայքարի սցենարը փոխել: Ու, քանի որ այսպես երկար շարունակվել չի կարող, ուստի արտախորհրդարանական քաղաքական ուժերի համախմբման պահանջը ևս չի դադարում արդիական մնալ: Եվ այս պայմաններոմ Արթուր Վանեցյանի կողմից առաջ քաշած թեզերը գնալով դառնում են ավելի պահանջված, ինչն էլ դարձել են նրա շուրջ ընդդիմադիր բևեռի ձևավորման հիմքը: