Ամերիկյան ինքնաթիռը փախուստի է դիմել ռուսական կորածնիչների կողմից նկատվելուց հետո
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ռուսական կործանիչները Ճապոնական ծովի երկնքում նկատել են ԱՄՆ ռազմածովային ուժերի հետախույզ ինքնաթիռ, հայտնում է parstoday.com-ը։
Ալ-Ահդ կայքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն,որում նշել է.«Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Ճապոնական ծովի երկնքում նկատել են ամերիկյան RC-135 օդանավերը, որից հետո օդ են բարձրացվել Սու-35 և ՄիԳ-31ԲՄ կործանիչները»:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է.«Ռուսական կործանիչները հետախույզ ինքնաթիռին ուղեկցել են հեռավորությունից: Ավելի ուշ, երբ ամերիկյան ինքնաթիռը հեռացել է Ռուսաստանի սահմանից, կործանիչները վերադարձել են ավիաբազա»:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ընդգծել է.«Ռուսաստանի օդուժի բոլոր չվերթներն իրականանում են օրենսդրությանը համապատասխան՝ երկրի օդային տարածքը պաշտպանելու համար»: