Այսօր՝ 19 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Արտակարգ դրությունը արդյունավետ չէ, այն ձեռք է տալիս միայն իշխանությանը

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր Ավետիք Չալաբյանի կարծիքով Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը օգտագործվում է վիճահարույց օրակարգերի ընդունման համար:

ԼՈՒՐԵՐ.com- ի հետ զրույցում Ավետիք Չալաբյանն ասաց, որ արտակարգ դրությունն անհրաժեշտ էր միայն կոնկրետ բնակավայրերի մեկուսացման համար, որը հիմա արդեն անարդյունավետ կլինի. «Ներկայումս համավարակի տարածումը վաղուց դուրս է եկել առանձին բնակավայրերի շրջանակներից, ուստի կոնկրետ բնակայրերի մեկուսացումը արդեն շոշափելի արդյունք չի կարող տալ։ Համենայն դեպս, չեմ տեսնում, թե ինչպես է Կառավարությունը անցած չորս շաբաթվա ընթացքում օգտվել ԱԴ իրավական կարգավիճակից՝ համավարակի տարածման դեմ պայքարելու նպատակով »,- ասաց Ավետիք Չալաբյանը:

Չալաբյանը կարծում է, որ արտակարգ դրությունը կարող է դադարել՝ պահպանելով բոլոր կարանտինային միջոցառումները, քանի որ այն մտցվում է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական սպառնալիքի դեպքում, ինչը չկա Հայաստանում. «Արտակարգ դրության գործողության ընթացքում Կառավարության որդեգրած պայքարի ռազմավարությունը բերել է նրան, որ կիրառվող սահմանափակումների զգալի մասը եղել են ոչ արդյունավետ, և քաղաքացիների և ձեռնարկությունների համար բազմաթիվ ծանր խնդիրներ ստեղծելով, իրականում չեն կասեցրել համավարակի տարածումը, արդյունքում մենք այսօր հայտնվել ենք վատթարագույն երկրների համաշխարհային տասնյակում։ Մեզ պետք է ոչ թե ԱԴ, այլ խելամիտ և թիրախավորված կարանտինային միջոցառումներ՝ հիմնված գիտական մոտեցումների վրա» ,- պարզաբանեց Ավետիք Չալաբյանը:

Ավետիք Չալաբյանն ասաց նաև, որ արտակարգ դրության երկարացում, առանց բավարար հիմնավորման դեպքում, իրենք կվիճարկեն դատական կարգով.  «Իշխանությունները պարտավոր են հիմնավորել վտանգի փաստացի առկայությունը, այլապես մենք կարող ենք այսպես հավերժ ապրել ԱԴ պայմաններում »,- եզրափակեց «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Բացահայտվել է 10կգ թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք․ կալանավորվել է 2 անձ (տեսանյութ) «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան Պուտինը կայցելի Հնդկաստան. Պեսկով Այսօր Գագիկ Ծառուկյանի մայրիկի` Ռոզա Ծառուկյանի տարեդարձն է «Միլանը» չի ծրագրում ուժեղացնել կազմը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ. Իբրահիմովիչ ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է Ի՞նչ պաշտոնում է նշանակվելու ներքին գործերի նախկին նախարարը Ucom-ի 5G ցանցը գործարկվել է 11 նոր քաղաքներում Առողջապահության նախարարությունը նոր ղեկավար կունենա Անդրանիկ Քոչարյանն իրեն հաղթող է զգում Թրամփը Փաշինյանին զգուշացրել է Իրանի հարցով Հայաստանի և Հայ ժողովրդի բնական ու անփոխարինելի դաշնակիցները ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը և Հայոց Ազգային Բանակն են․ Խաչիկ Ասրյան «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար 60 % արդյունավետությամբ արևային մարտկոց. աշխարհում առաջին անգամ հայտնագործվել է հզոր ֆոտոբջիջ Առողջապահական ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլոր բնակավայրերում. ծրագրի աջակիցներից է նաև` ԶՊՄԿ ընկերությունը Պատրաստվեք. շրջանառության հարկը հունվարի 1-ից բարձրանում է 100 տոկոսով Ազգային պետություն` չի նշանակում նացիզմ, ֆաշիզմ․ «Հայաքվե» Խոսենք փաստերով. ինչո՞ւ են առաջ տանում «Պատմական Հայաստանի» թեման․ Մենուա Սողոմոնյան Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ» «Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կողմից և արհամարհական ոճով կվռնդվեն պաշտոնից»․ «Փաստ» Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ» Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին․ «Փաստ» Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ» Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ» Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ» Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ» Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank ՌԴ-ն բալիստիկ հրթիռով հարվածել է Օդեսային. կա 8 զոհ, 39 վիրավոր Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան Փարաքարի ՔՊ–ական համայնքապետը հրաժարական է ներկայացրել Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք Չալաբյան Փաշինյանի թիմից պատժվում է էն մարդը, ով իր հետ փողով չի կիսվել. Ընդդիմադիր պատգամավոր «Գոյ» թատրոնի աշխատակիցների նստացույցը շարունակվում է Ռաֆինյան աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է և հպարտություն բոլոր բրազիլացիների համար. Ռոմարիո Վան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ-ի հետ համագործակցության համար Բլոգեր Մաշ Քարամյանը հրապարակել է առաջնեկի «Գենդեր փարթիի» տեսանյութը Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը