ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է լուծել երկու երկրների միջև հակամարտությունը
Ռուսաստանը այն երկիրն է, որը ունակ է լուծելու Բաքվի և Երևանի միջև առկա հակամարտությունը, ասել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբուլ-օղլուն: Նախօրեին Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Երևանից և Բաքվից ժամանած գործընկերների հետ՝ հորդորելով նրանց անհապաղ հրադադար հաստատել, զսպվածություն ցուցաբերել ստանձնած պարտավորությունների ֆոնին: «Երեկ Սերգեյ Վիկտորովիչ Լավրովը բուռն բանակցային գործընթացի մեջ էր երկու երկրների արտգործնախարարների հետ։ Ռուսաստանը այն մոդերատորն է, որը կարող է ինչպես հանգստացնել իրավիճակը, այնպես էլ լուծել հակամարտությունը», - ասել է Բյուլբյուլ֊օղլուն «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում: