Այսօր՝ 19 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Մամեդյարովի պաշտոնանկությունը շահեկան կարող է լինել Հայաստանի համար. ադրբեջանագետ

Արցախյան կոնֆլիկտն ուղնուծուծով իմացող Էլմար Մամեդյարովի պաշտոնանկությունը շահեկան կարող է լինել Հայաստանի համար, եթե, իհարկե հետագայում նրան այլ պաշտոնի չնշանակեն և այս կամ այն կերպ նրան դարձյալ մասնակից չդարձնեն բանակցային գործընթացին։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ադրբեջանական հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին գերատեսչության երկարամյա ղեկավարի պաշտոնանկությունը։ Ադրբեջանի արտգործնախարարի փոփոխության հնարավոր պատճառների, նորանշանակ նախարարի և Ադրբեջանի քաղաքական կյանքում տեղի ունեցող մյուս զարգացումների վերաբերյալ NEWS.am–ը մի քանի հարց է ուղղել Արմինե Ադիբեկյանին։

Անակնկա՞լ էր արդյոք արտգործնախարար Էլմար Մամեդյարովի պաշտոնանկությունը և Ջեյհուն Բայրամովի նշանակումն այդ պաշտոնին։

Ինձ համար անակընկալ էր թե՛ Մամեդյարովի պաշտոնանկությունը, և թե՛ կրթության նախարարի նշանակումն այդ պաշտոնին, քանի որ Բայրամովը ո՛չ դիվանագիտական կրթություն ունի, ո՛չ էլ դիվանագիտական փորձ։ Նա տնտեսագետ–իրավաբան է և ղեկավարել է կրթության ոլորտը, և ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է նա բանակցի հայ–ադրբեջանական հակամարտության շուրջ։

Ի՞նչ եք կարծում, Մամեդյարովն անվերադարձ հեռացվե՞ց Ադրբեջանի քաղաքական ասպարեզից, թե՞, հաշվի առնելով դիվանագիտական բազմամյա փորձը, նա հետագայում այլ պաշտոնի կնշանակվի։

Հաշվի առնելով վերջին ամիսներին Մամեդյարովի անձի շուրջ ծավալված զարգացումները՝ այդ թվում կոռուպցիոն բացահայտումները, տեղակալների ձերբակալությունները և այլն, մոտ ժամանակներս դժվար թե նրան տեսնենք ինչ–որ պաշտոնում, սակայն չի բացառվում, որ հետագայում Ալիևը կօգտագործի նրա փորձը, օրինակ հնարավոր է նա նախագահի հատուկ ներկայացուցչի կամ խորհրդականի կարգավիճակ ստանա։

Ի՞նչ եք կարծում, Իլհամ Ալիևի քննադատությունն ուղղված Էլմար Մամեդյարովին բողոքող հասարակությանը հանգստացնելու համա՞ր էր, թե՞ նրա անձի նկատմամբ այդ դժգոհությունները վաղուց էին հասունացել։

Կարծում եմ՝ դա հենց Մամեդյարովին էր ուղղված։ Ալիևը արևելքին բնորոշ ոճով նրան հասկանալ տվեց, որ ազատելու է աշխատանքից։

Ալիևի դժգոհություններն ուղղված Մամեդյարովին՝ Ադրբեջանի արտաքին քաղաքականության հետ կապված,  մասնավորապես միջխորհրդարանական կառույցներում ադրբեջանցի դիվանագետների և պատգամավորների աշխատանքի հետ, հայաստանյան սոցցանցերում ոգևորության տեղիք տվեց։ Իսկ իշխանության ներկայացուցիչները շտապեցին դա բնութագրել որպես բարձր գնահատական ՀՀ ԱԳՆ-ին և մեր խորհրդարանական դիվանագիտությանը։ Առհասարակ, Հայաստանին ձեռնտու՞ էր Մամեդյարովի պաշտոնանկությունը։

Հաղթանակն այն է, երբ դու ինչ–որ ջանք ես գործադրում և հասնում հաջողության։ Մամեդյարովին աշխատանքից ազատելու պատճառներից մեկը նրա անվան հետ կապված կոռուպցիոն բացահայտումներն էին, իսկ Ադրբեջանի արտաքին քաղաքականության վիճակը ձևական պատրվակ էր։ Մամեդյարովի պաշտոնանկությունը բխում է մեր շահերից, քանի որ նա Արցախյան կոնֆլիկտն ուղնուծուծով իմացող մասնագետ է, կոնֆլիկտի հետ կապված բազմաթիվ փաստաթղթերի վրա նրա ստորագրությունն է դրված, իսկ մինչև նոր նախարարը մտնի թեմայի մեջ, դրա համար նրանից բավականին ժամանակ կպահանջվի, բացի այդ, հարց է՝ արդյո՞ք, նրան կվստահեն Արցախյան հարցի շուրջ բանակցությունները, թե՞ ոչ։ Մեծ է հավանականությունը, որ Ալիևը հատուկ ներկայացուցիչ նշանակի, որն Ադրբեջանի անունից կբանակցի, այսինքն բանակցություններին կներգրավվի ոչ թե արտաքին գործերի նախարարի մակարդակով, այլ օրինակ հատուկ ներկայացուցչի, իսկ թե ո՞վ կլինի այդ ներկայացուցիչը, հետագայում կպարզվի։

Ի՞նչ է հուշում Ալիևի ներկայիս գործողությունների տրամաբանությունը։

Դժվար է ասելը, քանի որ իրականում Ալիևը լուրջ խնդիրներ ունի հասարակության ներսում և դա ուղղված է ոչ միայ իր իշխանությանը, այլև պաշտպանության նախարարությանը, զինվորական հրամանատարությանը։ Այդ կադրային փոփոխությամբ, Ալիևն, ըստ երևույթին, որոշեց փոքր–ինչ թուլացնել լարվածությունը, փորձելով հանգստացնել ամբոխին, այլ կերպ ասած, Մամեդյարովին «մատաղ» արեց։

 

 

«Միլանը» չի ծրագրում ուժեղացնել կազմը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ. Իբրահիմովիչ ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է Ի՞նչ պաշտոնում է նշանակվելու ներքին գործերի նախկին նախարարը Ucom-ի 5G ցանցը գործարկվել է 11 նոր քաղաքներում Առողջապահության նախարարությունը նոր ղեկավար կունենա Անդրանիկ Քոչարյանն իրեն հաղթող է զգում Թրամփը Փաշինյանին զգուշացրել է Իրանի հարցով Հայաստանի և Հայ ժողովրդի բնական ու անփոխարինելի դաշնակիցները ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը և Հայոց Ազգային Բանակն են․ Խաչիկ Ասրյան «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար 60 % արդյունավետությամբ արևային մարտկոց. աշխարհում առաջին անգամ հայտնագործվել է հզոր ֆոտոբջիջ Առողջապահական ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլոր բնակավայրերում. ծրագրի աջակիցներից է նաև` ԶՊՄԿ ընկերությունը Պատրաստվեք. շրջանառության հարկը հունվարի 1-ից բարձրանում է 100 տոկոսով Ազգային պետություն` չի նշանակում նացիզմ, ֆաշիզմ․ «Հայաքվե» Խոսենք փաստերով. ինչո՞ւ են առաջ տանում «Պատմական Հայաստանի» թեման․ Մենուա Սողոմոնյան Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ» «Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կողմից և արհամարհական ոճով կվռնդվեն պաշտոնից»․ «Փաստ» Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ» Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին․ «Փաստ» Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ» Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ» Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ» Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ» Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank ՌԴ-ն բալիստիկ հրթիռով հարվածել է Օդեսային. կա 8 զոհ, 39 վիրավոր Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան Փարաքարի ՔՊ–ական համայնքապետը հրաժարական է ներկայացրել Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք Չալաբյան Փաշինյանի թիմից պատժվում է էն մարդը, ով իր հետ փողով չի կիսվել. Ընդդիմադիր պատգամավոր «Գոյ» թատրոնի աշխատակիցների նստացույցը շարունակվում է Ռաֆինյան աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է և հպարտություն բոլոր բրազիլացիների համար. Ռոմարիո Վան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ-ի հետ համագործակցության համար Բլոգեր Մաշ Քարամյանը հրապարակել է առաջնեկի «Գենդեր փարթիի» տեսանյութը Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը Հավատացած ենք՝ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք ունեն. ամերիկացի սենատորները՝ Բաքվում Կրեմլը դեռ ոչ մի նախաձեռնություն չի ստացել Փարիզից․ Պեսկով -7․ տեղումներ են սպասվում Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ)