Արթուր Վանեցյանը չի կարող պասիվ դիրք գրավել
Թեև մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դադարեցրել է կուսակցաշինական աշխատանքները, մասնավորապես պասիվացել է մարզերում տարածքային կառույցներ հիմնելու գործընթացը, սակայն դա ամեևին էլ այդպես չէ, ինչպես ներկայացվում է:
Իրականում, Վանեցյանը լինելով պետականամետ գործիչ չի կարող իրեն թույլ տալ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների ժամանակ մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վիրուսի պայմաններում քաղաքական գործունեություն ծավալել: Ընդդիմադիր գործիչն իրեն չի կարող թույլ տալ նաև ներկայիս սահմանային լարվածության պայմաններում կուսակցական ակտիվ գործողություններով զբաղվել: Սակայն, երբ ֆորսմաժորային իրավիճակից երկիրը դուրս գա, այն ժամանակ ավելի տեսանելի կդառնան թե՛ Վանեցյանի քայլերը, թե՛ «Հայրենիք» կուսակցության ակտիվությունը: