Գագիկ Ծառուկյանն ամենօրյա կապի մեջ է
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջիններից էր, որը ձեռք մեկնեց Ռուսաստանի Դաշնությունում գյուղմթերքի շուկայում հայ վաճառականների մոտ առաջացած խնդիրները լուծելու և նրանց այլ վայրում անվճար տաղավարներ տրամադրելու հարցը լուծելու հարցում: Սակայն, սա դեռ ամենը չէ: Տարբեր մակարդակներով նա շարունակում է կապ պահպանել ռուսաստանյան իր գործընկերների հետ և ուշի-ուշով հետևում է իրադարձությունների հետագա ընթացքին:
Ծառուկյանի քայլերը ևս մեկ անգամ փաստում են, որ նա երբեք էլ անտարբեր չի եղել և չի կարող լինել հայ ազգին վերաբերող ցանկացած մտահոգիչ երևույթի հարցում, լինի Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս: Այս ամենը մեկ անգամ ևս փաստում է քաղաքական գործչի՝ իր հայրենիքին ու ժողովրդին անվերապահորեն ու անշահախնդիր կերպով նվիրվածության և օգնության ձեռք մեկնելու պատրաստակամության մասին: