Արթուր Վանեցյանը թույլ չի տա իր մասին ապատեղեկատվություն տարածել
Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ օրեր առաջ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատանը հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, սակայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հերքել է այդ տեղեկությունը և այն որակել ապատեղեկատվություն:
Սակայն, հարց է ծագում, թե ինչու է «Հայրենիք» կուսակցության նախագահ Վանեցյանի շուրջ նման ապատեղեկատվություն տարածելու փորձ արվում, այն դեպքում, երբ նա բավական բաց գործող քաղաքական գործիչ է և հարցերի դեպքում պատասխանում է ցանկացած լրատվամիջոցի:
Ստացվում է, որ Վանեցյանը, ամեն դեպքում շարունակում է վտանգ ներկայացնել իշխանությունների համար և հիմա էլ ինչ-ինչ նպատակներից ելնելով փորձ է արվում նրա շուրջ ալիք բարձրացնել և դրանով սահմանափակել քաղաքական գործչի գործունեությունը: Մինչդեռ, հարկ է հիշել, որ Վանեցյանը քաղաքական ուժի առաջնորդ է և կարող է հանդիպել ում հետ ցանկանում է, միևնույն ժամանակ նա թույլ չի տա, որ իրականությունը խեղաթյուրվի և ստեր տարածվի մի բանի մասին, որն իրականում չի եղել: