Եթե Թուրքիան հետքայլ չկատարի , մենք կանցնենք մեր քայլերին . Հունաստանի ԱԳՆ
Թուրքիայի նոր սադրանքները Հունաստանի նկատմամբ դարձել են երկու երկրների հարաբերությունների լարվածության պատճառ:
Տարբեր միջոցներով Թուրքիան շարունակում է ոտնձգություններ իրականացնել Հունաստանի տարածքների նկատմամբ՝ խախտելով վերջինիս ինքնիշխանության իրավունքը։
Ըստ «Էրմենիհաբեր»-ի հուլիսի 21-ին թուրքական կողմը հայտարարել էր «Օրուչ Ռեիս» նավի մասնակցությամբ հունական Մեիս կղզու հարավային և արևելյան հատվածներում սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու իր մտադրության մասին։
Հունաստանի արտգործնախարարությունն անմիջապես հանդես է եկել Թուրքիայի այդ մտադրությունը դատապարտող հայտարարությամբ։
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունն էլ հակադարձել է՝ փորձելով արդարացնել իր քայլերը իբր միջազգային իրավունքով նախատեսված նորմերով։
Հունաստանն իր հերթին հաստատակամ է տրամադրված Թուրքիայի նմանատիպ ոտնձգությունները կանխելու առումով և հայտարարել է, որ եթե Թուրքիան հետքայլ չկատարի, ապա Եվրոպական Միությունը պարտավոր է խիստ պատժամիջոցներ կիրառել վերջինիս նկատմամբ։
Հիշեցնենք , որ Հունաստանի զինված ուժերը բարձր մակարդակի պատրաստվածության են բերվել Կաստելորիզո կղզուց ոչ հեռու հետազոտություններ սկսելու Թուրքիայի մտադրությունների պատճառով:
«Կատիմերինի» թերթի տվյալներով ՝ Անթալիայի հիդրոգրաֆիական ծառայությունը հայտնել է Կաստելորիզոյից հարավ և արևելք ընկած տարածքում մինչև օգոստոսի 2-ն իրականացվելիք ուսումնասիրությունների մասին: Անկարայում հայտարարվել է, որ Oruc Reis հետազոտական նավը գտնվելու է այդ շրջանում, և այդ պատճառով Հունաստանի Զինված ուժերը մարտական պատրաստության են բերվել ամբողջ երկրում: